News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկել է Reinforcement Learning-ի աշխատարան, որը վարում է աշխարհով մեկ տարածում գտած Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Reinforcement Learning-ը արհեստական բանականության, համակարգչային գիտության և հոգեբանության խաչմերուկում գտնվող ոլորտ է և զբաղվում է համակարգչի` արտաքին աշխարհի հետ փոխազդեցությամբ և դրանից փորձառության ձեռքբերմամբ:

Աշխատարանի նպատակը ուսանողներին Reinforcement Learning-ի մասին տեսական և գործնական գիտելիքներ փոխանցելն է: Դրա վերջում ուսանողները կկարողանան համակարգչային խաղերի համար գրել ամենաժամանակակից ալգորիթմներ և կունենան այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը:

«Նմանատիպ դասըթնացները մեր ուսանողներին հնարավորություն են տալիս իրական աշխատանքային փորձառություն ստանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ», - ընդգծեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Հայաստանն ու հայ երիտասարդներն ունեն ահռելի մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր երեխաներին ընդամենը պետք է տալ սովորելու և իրենց ընդունակությունները զարգացնելու հնարավորություն։ Վստահ եմ, որ այս տեսակ դասընթացները և աշխարհի առաջատար մասնագետների հետ շփումը երիտասարդներին ոչ միայն նոր գիտելիքներ կտան, այլ նաև կոգեշնչեն», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ