News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեթոդիկայի հիմնադիր, տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնը Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը համեմատել է անցյալի ամենահարուստ մարդկանց կարողության հետ, հաղորդում է «ՌԲԿ»-ը՝ հղում անելով Bloomberg-ին: 

Օրինակ, 1937 թվականին Ջոն Ռոքֆելերի կարողությունը կազմել է 1,5 մլրդ դոլար: Եթե հաշվի առնենք միայն ինֆլյացիան, ապա խոսքը 26 մլրդ դոլարի մասին է: Իսկ եթե գնահատենք ԱՄՆ ՀՆԱ-ից (1,6%) Ռոքֆելերի կարողության տոկոսն ու համեմատենք ներկայիս իրավիճակի հետ, ապա ստացվում է, որ նավթային մագնատը 3 անգամ հարուստ է Բեզոսից:

Ուիլյամսոնն այդպիսով եզրակացության է եկել, որ XX դարի պողպատաձուլական մագնատ Էնդրոյւ Կարնեգին հարուստ է Բիլ Գեյթսից (321 մլրդ դոլար՝ 213 մլրդ դոլարի դիմաց), իսկ XIX դարավերջի երկաթգծային մագնատ Կորնելիուս Վանդերբիլտը հարուստ է Berkshire Hathaway-ի հիմնադիր Ուորեն Բաֆեթից (238 մլրդ դոլար՝ 93 մլրդ դոլարի դիմաց):

Կարողությունների հաշվարկների մեթոդով 2006-ից զբաղվում է գիտնականների մի ամբողջ խումբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի եւ Ավստրալիայի համալսարաններից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ