News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իրեն ներքաշում են ԱՄՆ-ի հետ վեճի մեջ, սակայն նա չի ցանկանում վիճել: Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումները, որոնց համաձայն՝ Մեքսիկան բավարար քայլեր չի ձեռնարկում՝ անօրինական ներգաղթը դադարեցնելու համար, հաղորդում է Reuters-ը:

«Չենք պատրաստվում վիճել»,- հայտարարել է Օբրադորն ու պնդել իր դիրքորոշումը, որն է՝ թույլ չտալ բախումներ միգրացիայի պատճառով:

Նախօրեին Թրամփը հայտարարել էր.

«Մեքսիկան ոչինչ չի անում՝ մեր հարավային սահմանին անօրինական ներգաղթը դադարեցնելու համար: ԱՄՆ-ը շուտով պատասխան կտա»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ