News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ճնշումը չինական ընկերությունների վրա, ինչպիսին  տեխնոլոգիական հսկա Huawei Technologies Co Ltd-ն է,  տնտեսական ահաբեկում է եւ երկրի զարգացման գործընթացը կանխելու փորձ է: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՆ-ի իշխանության օգտագործումը Չինաստանի մասնավոր ընկերություններին, ինչպիսին Huawei-ն է, ճնշելու համար, տիպիկ տնտեսական ահաբեկում է», -  ասել է նա:

Վան Իի մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանի դուռը միշտ բաց կլինի ԱՄՆ-ի համար առեւտրային բանակցությունների վերսկսման նպատակով, սակայն նա չի ընդունի ոչ մի անհավասար համաձայնագիր:

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները բարձրացրել են ապրանքների ներկրման մաքսատուրքերն այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի են մտել: Երկրների միջեւ լարվածությունը ուժեղացել է անցյալ շաբաթ այն պահից, երբ Վաշինգտոնը «սեւ ցուցակում» ներառել էր Huawei-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ