News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողները երեկվանից ակցիա են անցկացնում եւ այսօր՝ մայիսի 22-ին, փակ են պահում ինստիտուտի դուռը՝ պահանջելով նորընտիր ռեկտորի հրաժարականը։ Ընտրությունը կայացել է այսօր, ռեկտոր է ընտրվել միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը:

Ուսանողները այս պահին ներսից փակել են թատրոնի դուռն ու որեւէ մեկին թույլ չեն տալիս՝ ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: Նրանք այլընտրանք են պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի եւս մեկ թեկնածու լինի, ու արդյունքում հաղթի արժանին:

Հիշեցնենք, որ ԵԹԿՊ խորհրդի նիստի՝ շուրջ 3 ժամ տեւած քննարկումներից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է բուհի ռեկտոր: Ընտրության ընթացքում Թատերական ինստիտուտի ուսանողները միջանցքում հավաքված վանկարկում էին «այլընտրանք»՝ խորհրդից պահանջելով ընդգրկել ռեկտորի եւս մեկ թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ