News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի շենքում վիճակը շարունակում է մնալ լարված: Քիչ առաջ, նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը ուսանողներին հորդորում էր բացել ինստիտուտի դռները.

«Հրաժարականի մասին կմտածեմ, առավոտյան կասեմ»,- ասաց Լիլիթ Արզումանյանը, սակայն ուսանողները չբացեցին դռները՝ պահանջելոն անհապաղ հրաժարական տալ,  հակառակ դեպքում՝ կմնան բուհում. «Մենք այստեղ ենք մնալու, ոչ մի առավոտյան»,- ասացին նրանք եւ սկսեցին վանկարկել՝ «հրաժարական»: 

Նշենք, որ ուսանողները ակցիա են անում բուհում՝ բողոքելով, որ  ռեկտորի ընտրությունը կայացել է առանց մրցակցության։ Ուսանողները այս պահին ներսից փակել են թատրոնի դուռն ու որեւէ մեկին թույլ չեն տալիս՝ ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: Նրանք այլընտրանք են պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի եւս մեկ թեկնածու լինի, ու արդյունքում հաղթի արժանին:

Հիշեցնենք, որ ԵԹԿՊԻ խորհրդի նիստի՝ շուրջ 3 ժամ տեւած քննարկումներից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է բուհի ռեկտոր: Ընտրության ընթացքում Թատերական ինստիտուտի ուսանողները միջանցքում հավաքված վանկարկում էին «այլընտրանք»՝ խորհրդից պահանջելով ընդգրկել ռեկտորի եւս մեկ թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ