News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հետ կախված ծախսերի աճ չի ակնկալում, հաղորդում է Reuters-ը:

Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի՝ ֆինանսական ծառայությունների հարցով հանձնաժողովի լսումներին, նա հայտարարել է, որ արժութային ազդեցությունը, եկամուտի նորմերի նվազեցումն ու այլ գործոններ կարող են նվազեցնել սակագները:

«Ակնկալում եմ, որ այդ բիզնեսի մեծ մասը Չինաստանից այլ երկրներ կտեղափոխվի, եւ արգելքներ չեն լինի»,- ասել է Մնուչինը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մայիսի 10-ին մաքսատուրքեր էր սահմանել չինական ապրանքների համար՝ ընդհանուր առմամբ 200 մլրդ դոլարի չափով: Չինաստանը խոստացել էր պատասխան մաքսատուրքեր սահմանել հունիսին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ