News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն ուժեղացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա՝ հայտարարելով, որ չի կարելի Ադրբեջանին թույլ տալ սպորտի միջոցով մաքրել իր սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում՝ բարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելով, գրում է Press Association-ը:

Կազմակերպության բրիտանական գրասենյակի տնօրեն Քեյթ Ալենը նշում է, որ հարկավոր է ապահովել, որ Ադրբեջանում չթույլատրվի սպրոտյաին միջոցառումների միջոցով մաքրել մարդու իրավունքները ոտնահարողի հեղինակությունը:

«Ադրբեջանը մարդու իրավունքների սարսափելի խախտումների իրավիճակում է, երբ դաժանաբար հարձակումների են ենթարկվում լրագրողները, բլոգերները եւ իրավապաշտպանները: Անարդար դատական գործընթացները եւ զրպարտիչ արշավները երկրում սովորական երեւույթ են»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ երկրում ձերբակալում են ԼԳԲՏ համայքնի ներկայացուցիչների եւ անգամ երկիրը լքող մարդիկ ենթարկվել են հետպանդումների:

«Կառավարությունները շատ հաճախ են հայտնի սպորտային մրցություններն օգտագործում ռեպրեսիվ քաղաքականությունից եւ մարդու իրավունքների խախտումներից ուշադրությունը շեղելու համար՝ դրա փոխարեն ցուցադրելով ազնիվ երկրի կերպար», - նշել է նա՝ հավելելով, որ  այդ իրավիճակը քողարկելու հերթական փորձ  է «Արսենալ-Չելսի» հանդիպման անցկացումը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է վիզաներ տրամադրել հայկական ծագմամբ բրիտանացի երկրպագուներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ