News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մեր պատմության մեջ կան մարդիկ, որոնք իրենց կենդանության օրոք կերտում են իրենց կենսագրությունը, արժանապատվությունը, այդպիսի մարդկանցից է գեներալ Արկադի Տեր–Թադեւոսյանը՝ մեր սիրելի Կոմանդոսը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նշենք, որ այսօր Արկադի Տեր–Թադեւոսյանի ծննդյան տարեդարձն է՝ նա դարձավ 80 տարեկան։

«Իհարկե, նա մեծ դերակատարություն է ունեցել Արցախյան ազատամարտի ժամանակ եւ այնուհետեւ շարունակել է այստեղ՝ Հայաստանում հիմնականում ռազմահայրենասիրական դաստիարակության, պետականաշինության գործընթացներում»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանը շեշտում է՝ Կոմանդոսին կարելի է բնութագրել՝ հիշելով միայն Շուշիի ազատագրման օպերացիայի փայլուն իրականացումը. «Ես Կոմանդոսի հետ ծանոթացել եմ Արցախում, եւ եթե բնութագրելու լինենք նրան, պետք է վերհիշենք Շուշիի ազատագրման օպերացիան եւ այդ օպերացիայի փայլուն իրականացումը նրա ղեկավարությամբ, որն արտահայտեց նաեւ պատմությամբ մեզ փոխանցված ռազմական գիտությանը մոտ լինելը, զորավարական տաղանդը»։

Պաշտպանության նախկին նախարարը հատկապես կարեւորում է Կոմանդոսի մարդկային հատկանիշները. «Կոմանդոսը մարդկային վսեմ հատկություններ ունեցող անձնավորություն է, հարաբերություններում չափազանց ուշադիր է, նրա մոտ ենթակաների նկատմամաբ պահանջկոտությունը զուգակցվում է նրանց անձնական հարգանքի եւ հոգատարության հետ, ընկերական հարաբերություններով։ Ինքը «Կոմանդոս» բառը խոսում է նրա մասին, որ ինքը զինվորական կերպար է, եւ զինվորական հմտությունները նա օգտագործել է պայքարի ժամանակ՝ մարտական գործողություններում, եւ այդ ամենը իհարկե ներդրվել է մեր բանակաշինության մեջ»։

Հարցին՝ կա՞ն մերօրյա կոմանդոսներ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանում զինավարժություններից հետո Շուշին գրավելու հայտարարություն է արվել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Կոմանդոսի մասին խոսելիս եթե մենք չափից ավելի անհատականացնենք իրեն կամ մյուս ռազմական գործիչներին, նշանակում է՝ մենք միտումնավոր կողոպտում ենք մարդկանց ընդհանարային հատկանիշները։ Կոմանդոսի դերակատարությունը կիջեցնենք, եթե չասենք, որ Կոմանդոսից հետո այսօր կան շատ կոմանդոսներ, կան գեներալներ, հրամանատարներ, որոնք փորձը, գիտելիքները, հմտությունները ժամանակի ընթացքում ընդունել են, փորձարկել են իրենց զինվորական ծառայության մեջ, մարտական գործողությունների մեջ, մանավանդ որ Արցախի բանակը առանձնահատուկ է՝ մշտական մարտական գործողությունների մեջ է, ուստի մենք ունենք այդ հրամանատարները, որոնք իրենց զինվորների հետ միասին կարող են կերտել այսօրվա մեր ապագան։

1994 թվականի զինադադարից հետո մեր հրամանատարները, մեր զինվորները գերազանց կերպով ամեն օր իրենց առջեւ դրված քննությունը հանձնում են, այնուհետեւ 2014 եւ 2015 թվականների լարվածության ժամանակ ցույց են տվել իրենց՝ նաեւ շատ դեպքերում պատժելով հակառակորդին, ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հրամանատարները եւ զինվորները իրենց հմուտ մարտավարական գործողություններով կարողացել են տեղում իրականացնել իերնց պաշտպանությունը եւ կասեցնել հակառակորդի պլանները։ Այն, ինչ գրել են ադրբեջանցիները զինավարժությունների ժամանակ, դրա մասին խոսում են մշտապես, բայց ես համոզված եմ, որ մեր բանակը` սկսած Կոմանդոսի ժամանակներից մինչև հիմա, հրամանատարները իրականացնելու են իրենց առջեւ դրված խնդիրները»։

Տպել
Ամենաշատ