News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի շենքում վիճակը շարունակում է մնալ լարված: Քիչ առաջ թատրոնի շենքից դուրս եկավ ինստիտուտի դասախոս, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը.

«Հարգելով տարիքս՝ ինձ դուրս թողեցին: Ես ուղղակի ամաչում եմ իրենց փոխարեն: Սա վայրենություն եւ անկարգություն է, ու իբր թե մշակութային հիմնարկ է»,- այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դասախոսը:

Հովհաննիսյանը պատմեց, որ լսել է՝ ցույցի կազմակերպիչները ռեկտորի պաշտոնին հավակնող պրոռեկտոր Արմեն Հարությունյան է ու Վասիլի Գեւորգյանը.

«Երկու կազմակերպչի անուն, որոնք իմ նախկին ուսանողներն են: Արմեն Հարությունյանին ես եմ ընդունել ասպիրանտուրա, ճշտել եմ նրա անգրագետ դիսերտացիան: Նա թեկնածուական մինիմումը հանձնելիս ոչ մի հարցի չի պատասխանել, ես բարի եմ գտնվել՝ զիջել եմ: Այստեղ իմ պատրաստածը, անամոթաբար, ազատ քայլում է»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընկդգծելով, որ Լիլիթ Արզումանյանը ընտրվել է բուհի ռեկտոր օրինական ճանապարհով. «Եվ ինչո՞ւ Արմեն Հարությունյանը կամ Վասիլ Գեւորգյանը չէին կարող դիմել ռեկտորի պաշտոնի համար, քանի որ կարգեր եւ պայմաններ կան դրա համար»:

Նշենք, որ ուսանողները ակցիա են անում բուհում՝ բողոքելով, որ ռեկտորի ընտրությունը կայացել է առանց մրցակցության։ Ուսանողները այս պահին ներսից փակել են թատրոնի դուռն ու որեւէ մեկին թույլ չեն տալիս՝ ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: Նրանք այլընտրանք են պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի եւս մեկ թեկնածու լինի, ու արդյունքում հաղթի արժանին:

Հիշեցնենք, որ ԵԹԿՊԻ խորհրդի նիստի՝ շուրջ 3 ժամ տեւած քննարկումներից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է բուհի ռեկտոր: Ընտրության ընթացքում Թատերական ինստիտուտի ուսանողները միջանցքում հավաքված վանկարկում էին «այլընտրանք»՝ խորհրդից պահանջելով ընդգրկել ռեկտորի եւս մեկ թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ