News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մայիսի 22-ին, ընդունել է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ վարչապետի մաուլի ծառայությունից։

Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին Հայաստանի կառավարությունում և բարձր գնահատել նրա ներդրումը գլոբալ առողջապահության զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելման նպատակով անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացումը, և այս ոլորտում պարոն Զուր Հաուզենի տպավորիչ ձեռքբերումները և փորձը օգտակար կլինեն, կնպաստեն հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենը նշել է, որ ուրախ է այցելել մեր երկիր, հանդիպել ՀՀ վարչապետին և, առաջին անգամ գտնվելով Հայաստանում, տպավորված է ջերմ հյուրընկալությամբ: Անդրադառնալով գլոբալ առողջապահության մարտահրավերներին՝ պարոն Զուր Հաուզենը նշել է, որ, իր կարծիքով, պատվաստումը վարակիչ հիվանդությունները կանխարգելող լավագույն լուծումներից է, և հանրային ճիշտ իրազեկումը դրա կարևորության վերաբերյալ էական նշանակություն ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պատվաստումների ազդեցության, հանրային տեղեկացվածության բարձրացման հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել