News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Չհնչեց գոնե մեկ հիմավորված փաստարկ՝ ինչու՞ են դեմ, որ Մաշտոցի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը կրեն Սուրբ բառը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Այսօր Երևանի ավագանին քննարկում էր իմ կողմից ներկայացված փողոցների անվանափոխության երեք նախագծերը։ Երեքից միայն ընդունվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան փողոցի նախագիծը։

Լինեմ անկեղծ․ արդեն ամիսներ շարունակ աշխատելով «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամների հետ, դեռևս հստակ չէի գիտակցում՝ ու՞ր կարող է հասնել որոշ անդամների մտքի «պայծառությունն» ու պատկերացումները։ Չհնչեց գոնե մեկ հիմավորված փաստարկ՝ ինչու՞ են դեմ, որ Մաշտոցի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը կրեն Սուրբ բառը։

Իհարկե հասկանում եմ, որ որոշ մարդիկ այդպես էլ չեն հասկանում՝ ի՞նչ ասել է ավագանու անդամ, ի՞նչ ասել է ավագանու գործունեություն, քանզի արդեն իսկ շատերի համար ընդամենը ամիսներ անց անհետաքրքիր են դարձել և ավագանու նիստերը, և հանձնածողովների նիստերը, քանզի երկուսի ժամանակ էլ մի կերպ է քվորում ապահովվում։ Որոշակիորեն հասկանում եմ, որովհետև շատերը այդպես էլ չհասկացան՝ ինչպե՞ս հայտնվեցին այդ դահլիճում, որտեղի՞ց եկան և ու՞ր են գնում։ Չեմ ուզում նույնիսկ խոսել 57 հոգանոց «Իմ Քայլ» խմբակցության քարտուղարի հայտարարությունների և վերջինիս ամուսնու, ով ևս ավագանու անդամ է տեսակետների ու հետագա գրառումների մասին։

Պարոն վարչապետ, այս ի՞նչ արեցիք․․․»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, Երեւանի ավագանին Գրիգոր Լուսավորչի փողոցը վերանվանվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց։

Նիստի օրակարգում նաեւ ընդգրկված էին Մովսես Խորենացու փողոցի եւ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի՝ Սուրբ Մովսես Խորենացու փողոց եւ Սուրբ  Մեսրոպ Մաշտոց պողոտա վերանվանման հարցերը, բայց այս փոփոխություններին դեմ է եղել «Իմ քայլը» դաշինքը։

Տպել