News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Որոշել ենք դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։ Այսպիսի հայտարարություն է ֆեյսբուքյան իր էջում հրապարակել Դավիթ Սանասարյանը։

Նրա հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը, որոշել ենք.

դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։

Վստահ եմ, որ մինչև արդարադատության ոլորտում առաջացած ճգնաժամը չստանա իր տրամաբանական հանգուցալուծումը, այն է՝ վարչապետի կողմից նշված միջոցառումները չիրականացվեն հավուր պատշաճի և մենք չունենանք լեգիտիմ, հասարակության վստահությունը վայելող և արդար դատարան, այն չի կարող հանդիսանալ անձի խախտված իրավունքները վերականգնող մարմին»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ որպեզ խափանման միջոց ընտրվել է՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազրությունները ժամանակավոր դադարեցնելու մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ