News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեմքի բազմաթիվ քերծված վերքերով այսօր՝ մայիսի 22–ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողի կողմից և վնասվածքները ստացել է նույն օրը՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գործող «Ինչուիկ» մանկապարտեզում:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքերում է երեխան վնասվածքներ ստացել:

Տպել
Ամենաշատ