News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կոչ է արել լուծարել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արեւելքում Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքների գործակալությունը (ՄԱՕԱԳ), հաղորդում է AFP-ը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջեյսոնը Գրինբալտը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Անցած տարի ԱՄՆ նախագահի վարչակազմը կրճատել էր ՄԱՕԱԳ ֆինանսավորումը:

Գրինբալտը, ով Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ մշակում է իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման հարցով ծրագիրը, նշել է, որ «ժամանակն է մտածել ՄԱՕԱԳ ծառայություններն այլ երկրներին փոխանցելու մասին»:

ՄԱՕԱԳ-ը, որը հիմնադրվել է 1949 թվականին, ծառայություններ է տրամադրում կրթության եւ առողջապահության ոլորտներում գրեթե 5 մլն պաղեստինցիների Հորդանանում, Լիբանանում, Սիրիայում, Գազայի հատվածում եւ Արեւմտյան ափին, ներառյալ՝ Արեւելյան Երուսաղեմը:

Երկար ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդում էր փակել այն՝ նշելով, որ գործակալությունը հակաիսրայելական է:

ՄԱՕԱԳ-ի ղեկավար Պյեր Քրաենբյուլը ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտնել է, որ գործակալությանը հաջողվել է կրճատել դեֆիցիտը 446 մլն դոլարով՝ բյուջեի կրճատման եւ նոր դոնորական ներդրումների շնորհիվ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ