News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարշավայում մայիսի 21-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, լեհականը` Լեհաստանի ԱԳ պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը (Marcin Przydacz):

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, առևտրատնտեսական, գիտամշակութային և այլ բնագավառներին առնչվող հարցերին։

ԼՀ ԱԳ պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը հատուկ ընդգծեց, որ Լեհաստանն աջակցում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և պատրաստ է օժանդակել Երևանին լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնելու ջանքերում՝ ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացման միջոցով:

Կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Փոխնախարար Ադոնցը շնորհակալություն հայտնեց՝ ԼՀ կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Հայաստանում ԼՀ դեսպանության օժանդակությամբ իրականացրած «Լեհական զարգացման համագործակցությունը Հայաստանում» ներդրումային ծրագրերի կապակցությամբ։

Նույն օրը պատվիրակությանը հյուրընկալեցին լեհական PWPW S.A. պետական ձեռնարկությունում, որտեղ քննարկեցին վերջինիս գործունեության շարունակության և ՀՀ համապատասխան գերատեսչության հետ համագործակցության հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ