News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մտադիր է պահպանել Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները՝ չնայած ռուսական Ս-400 համալիրների գնմանը: Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլտերսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խորհրդակցությունները շարունակվում են: Մենք փնտրում ենք Ս-400-ների խնդրի լուծումը: ԱՄՆ-ը հայտնել է իր կարծիքը: Մենք կշարունակենք պահպանել Թուրքիայի հետ պատշաճ հարաբերությունները, որոնք առկա են երկու դաշնակիցների միջեւ»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարան ռազմական անձնակազմ է ուղարկել Ռուսաստան՝ Ս-400-ների շահագործման վերապատրաստման համար: Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել էր, որ Անկարան շարունակում է այդ հարցի շուրջ Վաշինգտոնի հետ երկխոսությունը:

Աքարը հայտնել էր նաև ԱՄՆ-ի՝ Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցով նոր առաջարկի մասին:

Այժմ բանակցություններ են ընթանում դրանց գնի, տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ արտադրության շուրջ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ