News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ես նախկինի նման շարունակում եմ իմ կյանքով ապրել, խնդիրները հեշտությամբ կարգավորել, բայց իրականում դա այդպես չէ»,-  Wnews.am-ի հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե վերջին մեկ տարվա փոփոխությունները ինչպես են ազդել իր կյանքի ու առօրյայի վրա։

«Այս տարին ինձ համար շատ դժվար էր: Մենք քաղաքական պատճառներով դժվարություններ էլի ենք ունեցել, բայց վերջին մեկ տարում մի իրավիճակ ստեղծվեց, որին ես դեռ պատրաստ չէի: Ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարել եմ, այն է, որ ընդունել եմ դժվարությունները ու այն փաստը, որ այսուհետ հայտնվելու եմ տարբեր խոսակցությունների կենտրոնում: Ընդունել եմ և փորձել եմ հարմարավել այդ փաստի հետ, հասկացել եմ, որ չեմ կարող ամեն ինչ վերահսկել: Եթե խոսենք տեխնիկական ու առօրյա դժվարությունների մասին, դա նոր միջավայրում բնակվելն է, առօրյա կյանքում տիրում է պետական մթնոլորտը՝ օրենքներ, կաննոներ, կարգ: Առօրյա փոփոխություններից 7 օր 24 ժամ անվտանգություն ունենալն է, սա մի բան է, որին հարմարավելը ամենահեշտը չէ»,- ասել է նա:

Մարիամ Փաշինյանը նաեւ պատմել է իր երազանքի մասին՝ ընկալվել այնպիսին, ինչպիսին կա իրականում․ «Ես գիտեմ՝ երբ ես իմ ուժերով իմ նպատակներն իրականացնեմ, ոչ ոք ոչինչ չի կարող ասել, որովհետև պարզ երևում է, թե երբ ես դու ինչ որ բան անում քո ուժերով, իսկ երբ են քեզ օգնում: Այս հարցում ես շատ թափանցիկ եմ լինելու, ինձ համար կարևոր է, որ իմ հաջողություններն այլ կերպ չմեկնաբանվեն ու բացառապես իմ հետ կապվեն: Ուզեմ, թե չուզեմ՝ ես հանրային եմ, ու իմ քայլերը քննարկվելու են ու փորձելու են ինձ կոտրել, իբրև՝ դու հիմա ժպտում ես, որովհետև այս իրավիճակում ես, այսպիսի ակնարկներ հիմա էլ կան, բայց ես կկարողանամ դրանք կառավարել, և մարդիկ կիմանան իմ տեսակը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տպել
Ամենաշատ