News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցեց իր կողմնակիցներին, որոնք արգելափակեցին դատարանները: Նա հայտարարեց «հեղափոխության երկրորդ փուլի» մասին: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ արեց հրաժարվել դատարանների վրա ճնշումներից, հաղորդում է BBC-ը:

Հանրապետության ռազմական, դատական, քաղաքական ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարեց սահմանադրական փոփոխություններ կատարելու պատրաստակամության մասին՝ երկրում դատական բարեփոխումներ անցկացնելու նպատակով: Նա կոչ արեց ստուգել Հայաստանի բոլոր դատավորներին:

Ով եւ երբ կկատարի ստուգումները, Փաշինյանը չհստակեցրեց:

Վարչապետի հայտարարությունը քննադատեցին Բարձրագույն դատական խորհուրդն ու ընդդիմադիր կուսակցությունները:

Մարդու իրավունքների պատշտպան Արման Թաթոյանը Փաշինյանի հայտարարությունը «պետության իրավական համակարգի կայունության եւ անվտանգության համար չափազանց վտանգավոր» անվանեց:

Տեսաուղերձի ժամանակ Փաշինյանը չհստակեցրեց, թե արդյոք դատարաններն արգելափակելու կոչերը կապ ունեն Հայաստանի քաղաքական իրադարձությունների հետ, սակայն նա այդ մասին հայտարարեց երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո:

Շատերն ուշադրություն դարձրեցին, որ Քոչարյանի գործով վերջին դատական նիստին ներկա էին Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Փաշինյանն իր տեսաուղերձում ասաց, որ Հայաստանի կառավարության դեմ դավադրության հնարավորություն կա՝ Ղարաբաղում պատերազմի եւ «հողերի հանձնման» տեսքով:

«Կան կոնկրետ ուժեր, որոնք ներկայացնում են նախկին կոռուպցիոն համակարգը: Նրանք փորձում են սադրել եւ տարաձայնություններ առաջացնել Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների միջեւ: Օգտագործելով իրենց կոռուպցիոն կապերը, նրանք փորձում են կեղծ քարոզչություն իրականացնել ՀՀ-ի եւ անձամբ վարչապետի դեմ»,- տեսաուղերձում նշել էր Փաշինյանը:

Լրագրող Մարկ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանի այդ հայտարարությունը բավականին վտանգավոր կարող է լինել:

«Հայտարարությունը միմյանց դեմ է հանում Հայաստանում եւ Ղարաբաղում ապրող մարդկանց: Եվ, իհարկե, այն վերլուծում են Բաքվում, Մոսկվայում, եվրոպական մայրաքաղաքներում: Մտավախություն կա, որ Փաշինյանն այժմ չի հասկանում, թե դեպի ուր է տանում իրավիճակը»,- նշում է Գրիգորյանը:  

Պարբերականը նշում է, որ լրագրողների գնահատականների համաձայն՝ Երեւանում դատարանների առջեւ հավաքվել էին մի քանի հարյուրավոր մարդիկ: Այդ օրն ավելի ուշ վարչապետը նրանց կոչ էր արել դադարեցնել դատարանների արգելափակումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ