News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ղազախստանի Հանրապետության Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով մայիսի 23-24-ը Ալմաթի քաղաքում կմասնակցի Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․ նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։  Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

Համաժողովին Աննա Հակոբյանը հանդես կգա ելույթով «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ։

Այցի շրջանակում Աննա Հակոբյանն առանձին հանդիպում կունենա Դարիգա Նազարբաևայի հետ, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի «Լույս» մշակութային կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տպել
Ամենաշատ