News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 11,5 մլն դրամ հատկացնել Կառավարական տուն 1 շենքի  քաղաքացիների ընդունելությունների տարածքի նորոգման ու կահավորման համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիների ընդունելությունների տարածքը համարելով Կառավարության հետ շփման առաջին կարեւոր կետ՝ ՄԱԶԾ «Կատալիտիկ բաց կառավարման գործընկերություն» ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ համատեղ նախաձեռնել է ՀՀ Կառավարության առաջին մասնաշենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի  բարելավման եւ կահավորման նախագիծը՝ ստեղծելով հարմար միջավայր Կառավարություն-քաղաքացի փոխգործակցությունն ապահովելու համար։

Ծրագրի նպատակն է խթանել կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ձեւավորմանը եւ զարգացմանը: ՄԱԶԾ կողմից ծրագրի իրականացմանը ցուցաբերվելու է ֆինանսական մասնակցություն 10000 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամի չափով:

Կարեւորելով եւ առաջնահերթ խնդիր համարելով վերոգրյալը Վարչապետի աշխատակազի կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» միջոցառման իրականացումը հետաձգվում է մեկ տարով եւ  ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 11,5 մլն դրամն ուղղվում է «Կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ապահովմանն ուղղված ծրագիր» միջոցառման իրականացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել