News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Շանհայի միջին աստիճանի դատարանը մահապատժի է դատապարտել շիզոֆրենիայով հիվանդ տղամարդու, որն անցած տարվա հունիսին դանակահարել էր երկու դպրոցականի, որպեսզի «վրեժ լուծի հասարակությունից», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 28-ին Սյուեհուեյ շրջանում, տարրական դպրոցի դարպասների մոտ։ Դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք դպրոցականի եւ մի կնոջ վրա։ Չնայած բժիշկների ջանքերին՝ երկու երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Ոստիկանությունը անցորդների օգնությամբ կալանել է կասկածյալին։ Հարձակվողը 29-ամյա գործազուրկ էր։ Ոստիկանության հայտարարությամբ՝ տղամարդը որոշել էր վրեժ լուծել հասարակությունից այն պատճառով, որ աշխատանք գտնել չի կարողանում։

Հինգշաբթի Շանհայում տեղի ունեցավ դատավճռի հրապարակումը։ Դատարանը ամբաստանյալ Հուամ Իչունին դատապարտեց մահապատժի եւ ցմահ զրկեց բոլոր քաղաքական իրավունքներից։

Գործի նյութերի համաձայն՝ դատապարտյալը 2017-ի մարտից մինչեւ հոկտեմբեր թիրախ է որոնել եւ լուսանկարներ արել Շանհայի եւ Գուանչժոուի տարբեր դպրոցներում եւ մանկապարտեզներում։

Դատահոգեբանական փորձաքննությունը նրա մոտ հայտնաբերել է շիզոֆրենիա, փորձագետները եկել են այն եզրակացության, որ այս գործում նա սահմանափակ քրեաիրավական գործունակություն ունի։ Բայց դատարանը, հաշվի առնելով հանցագործության առանձնակի ծանրությունն ու վտանգավորությունը, որոշել է մահապատժի դատավճիռ կայացնել։

Վերջին ժամանակներս Չինաստանում հարձակումները երեխաների վրա ավելի հաճախ են տեղի ունենում, միայն վերջին մի քանի ամիսներին տեղի են ունեցել նման մի քանի միջադեպեր։ Ավելի հաճախ նման հարձակումներ կատարվում են հենց «հասարակությունից վրեժ լուծելու» համար, որոշ հանցագործներ իրենց չարագործությունների համար ընտրում են դպրոցները, որտեղ նրանք սովորել են եւ ենթարկվել ծաղրուծանակի հասակակիցների կողմից։ Երբեմն դրանք պատահաբար են ընտրվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի «պլանտացիա»
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն...
Ոտքը վնասած ԱՄՆ քաղաքացուն գետից դուրս են բերել փրկարարները
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար․․․․
Կաքավ որսացող տղամարդը բերման է ենթարկվել
Հունիսի 23-ին ոստիկանության Կապանի բաժնի, Սյունիքի մարզային վարչության, ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողների եւ ՀՀ բնապահպանության նախարարության...
Մաշտոցի ոստիկանները բացահայտել են կիթառի գողությունը
Ֆուչիկի փողոցների խաչմերուկից, գողությունը կատարելու կասկածանքով...
Գյումրիում 3 քաղաքացի թունավորվել է ձմերուկ ուտելու հետեւանքով
Պարզվել է, որ քաղաքացիները թունավորվել են տանը ձմերուկ ուտելու հետեւանքով...
Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը
դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ...