News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը չորեքշաբթի գիշեր արտանետել է 3,5 կիլոմետրանոց մոխրասյուն, տեղեկացրել է երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մոխրի ժայթքումից հետո հրաբուխը շարունակել է ակտիվ մնալ՝ գազեր արտանետելով մինչեւ 800 մետր բարձրության վրա։ Իշխանությունները նախազգուշացնում են վտանգի մասին։

Պոպոկատեպետլը, որի անվանումը ացտեկների լեզվից թարգմանվում է որպես «ծխացող սար», ծովի մակերեւույթից բարձր է 5,4 հազար մետր։ Այն արդեն վաղուց Մեքսիկայի խորհրդանիշներից մեկն է դարձել։

Ներկա պահին հրաբխի ակտիվությունը եւ մոխրի արտանետումը հավելյալ վտանգ են ներկայացնում մթնոլորտի խիստ աղտոտվածության հետ կապված, որն անցած շաբաթ գրանցվել է Մեխիկո քաղաքի ամբողջ հովտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ