News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ներդրվող գույքահարկի հարկման նոր համակարգը. ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ շենքերը, շինությունները եւ հողամասերը հարկվում են հաշվարկված կադաստրային արժեքների հիման վրա:

Կառավարությունը քննարկում է գույքահարկի եւ հողահարկի օրինագծի ընդունման նոր տարբերակը (հանդես կգա որպես միասնական անշարժ գույքի հարկ), որի նպատակն անշարժ գույքի հաշվարկված կադաստրային արժեքները վերանայելն է՝ այն մոտեցնելով գույքի շուկայական գնին: Այսինքն նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շուկայական արժեքը հարկվելու է շուկայական գնով:

Անշարժ գույքի շուկայական գնին մոտեցված արժեքի հիման վրա անշարժ գույքի հարկման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայումս ընթացող հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակում՝ 2019թ.-ի երկրորդ կեսին, նախատեսում է անցնել ՀՀ հարկային օրենքսգրքում համապատասխան փոփոխությունների մշակմանը ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից օրինագծի շուրջ  աշխատանքներն ավարտելուց հետո:     

Նախագծի ընդունումը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում հանգեցնելու է եկամուտների ավելացման: Այսինքն՝ ակնկալվում է գույքահարկի եւ հողի հարկի գծով հավաքագրվող մուտքերի աճ՝ հողի եւ գույքահարկի գծով բարձրացնելու հաշվին, որը վճարելու են ՀՀ –ում գույքի սեփականատեր հանդիսացող  (ֆիզիկական եւ իրավաբանական) անձինք:  

Նախագծի հիմնավորման համաձայն՝ եկամուտների ավելացում կարող է տեղի ունենալ նույնիսկ գործող դրույքաչափերի եւ հարկման շեմերի նվազման պարագայում՝ բազային արժեքի հաշվին:

Շուկայական արժեքի հաշվարկի բանաձեւում մեկ քառակուսի մետր մակերեսի համար բազային, միասնական արժեք ընդունվելու է 700,000.0 ՀՀ դրամը՝ նախկին 255,000 (քարե շինությունների) եւ 230,000 (երկաբետոնե շինությունների) ՀՀ դրամի փոխարեն: 

Մյուս կողմից, շենքերի տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ գոտիականության գործակիցներն են հիմնականում պայմանավորելու միանման պարամետրեր ունեցող գույքի շուկայական արժեքը, որի հիման վրա հաշվարկվելու է գույքահարկի մեծությունը, գնի վրա ազդելու է նաեւ գույքի մեկ գոտուց մյուսին անցումը, գոտիների գործակցի վերանայումը եւ այլն՝ անկախ նրանից, թե ինչպիսի դրույքաչափեր կկիրառվեն:

Որոշման նախագծի Հավելված 5-ում ներկայացված մեթոդաբանության, ինչպես նաեւ  առկա հարկման շեմերի եւ դրույքաչափերի հիման վրա ՏԶՆԿ-ի կողմից կատարված հաշվարկներից կարելի  է եզրահանգել հետեւյալը՝

Նոր մեթոդաբանությամբ Արաբկիր (նոր նախագծի համաձայն երրորդ գոտում) եւ Նոր-Նորքի վարչական շրջանների (նախագծի համաձայն հինգերորդ գոտում) քարե շենքի 2-3 հարկերում գտնվող 2 եւ 3 սենյականոց բնակարանների (նույն շահագործման տարիք ունեցող) համար վճարվող գույքահարկերի չափը կավելանա առնվազն 10 անգամ (15 եւ ավել անգամ Արաբկիրի բնակարանի դեպքում  13 եւ ավել անգամ Նոր-Նորքի բնակարանի դեպքում): Հետեւաբար, Արաբկիր վարչական շրջանի երրորդ գոտում գտնվող բնակարանի գույքահարկն ավելի շատ է թանկանալու, քան Նոր-Նորքի վարչական շրջանի հինգերորդ գոտիում գտնվող բնակարանը, որը  հիմնականում բացատրվում է շենքերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով:

Այն բնակարանների սեփականատերերը, որոնց բնակարանների կադաստրային արժեքը չի գերազանցում 3 մլն ՀՀ դրամը, ներկայում ընդհանրապես գույքահարկ չեն վճարում, իսկ նոր մեթոդաբանությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (նոր մեթոդաբանությամբ յոթերորդ գոտում) գտնվող 2 սենյականոց բնակարանի համար  կվճարեն շուրջ 7000 ՀՀ դրամ գույքահարկ:

Գոտիականության եւ գործակցի պահպանման դեպքում ք. Երեւանում առաջին գոտում միանման բնակարանի գույքահարկի չափի փոփոխությունն ավելի քիչ է լինելու, քան այլ վարչական շրջաններում գտնվող բնակարանների գույքահարկի փոփոխությունը:

Նշենք, որ շինությունների եւ բնակարանների գույքահարկի բարձացման տեսանկյունից ամենամեծ չափի փոփոխությունը գրանցվելու է բնակարանների եւ առանձնատների վրա, ինչպես նաեւ հասարակական նշանակության շինությունների վրա: Իսկ արտադրական նշանակության շինությունների պարագայում գույքահարկի փոփոխությունը կլինի համեմատաբար ավելի քիչ՝ շուրջ 4-5 անգամ:  

Շենքերին հարակից 100մ2 եւ 3.5 մետր բարձրությամբ խանութ ունեցողի գույքահարկը Կենտրոնում (2-րդ գոտի) կբարձրանա 8.6 անգամ, Արաբկիրում (4-րդ գոտի) 11.5 անգամ, իսկ Շենգավիթում (7-րդ գոտի)՝ 11.8 անգամ:

Շենգավիթում գտնվող արտադրական նշանակության շինությունների դեպքում, որի մակերեսը պայմանականորեն կազմում է 500մ2, գույքահարկը կբարձրանա շուրջ 4.9 անգամ: Ջրվեժ համայնքում նմանատիպ շինությունների գույքահարկի չափը կբարձրանա շուրջ 4 անգամ:

ՀՀ այն ընտանիքը, որը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ծայրամասում եւ  գումարային եկամուտը չի գերազանցում 150,000 դրամը, առկա օրենսդրության համաձայն ընդհանրապես գույքահարկ չի վճարում, իսկ նոր փոփոխությունների համաձայն 2-սենյականոց բնակարանի համար  կվճարի առնվազն 7,000 ՀՀ դրամ-ի չափով գույքահարկ, այն դեպքում երբ նրա եկամուտները չեն փոխվի՝ գումարած նաեւ բարձրացված ակցիզային հարկով հարկվող ապրանքների սպառումը:

Այսպիսով՝ կառավարության մոտեցումը հետեւյալն է՝ եթե եկամուտները հարկվելու են համահարթ մոդելի շրջանակներում, ապա գույքը  պետք է հարկվի շուկայական արժեքի հիման վրա: Այս համակարգի ներդրման պարագայում, փոփոխությունների ողջ բացասական ազդեցությունն  իր վրա հատկապես  զգալու  է հասարակության առավել խոցելի խավը:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019 թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները
Հարկ վճարողների դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտումների վերաբերյալ ակտերը...
Հայաստանի Աուդիտորական պալատի լիազորությունները բավականին սահմանափակ են. ԱՊ նախագահ
Խորհրդարանը նույնպես օժտված է վերահսկողություն իրականացնելու գործառույթներով…
Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, վերապատրաստվել ԱՄՆ-ում...
Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանները սկսելու են թանկանալ. Հայկ Մարության
Նրա խոսքով, Նուբարաշենում 8 հա տարածքի վրա կիրականացվեն ծառատնկման աշխատանքներ, անտառապատ տարածք է լինելու...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է շուրջ 5 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Հայաստանի Աուդիտորական պալատի ղեկավարին կասկածել են պետական միջոցները ոչ արդյունավետի ծախսելու մեջ
Եթե ոչ արդյունավետությունը վերաբերում է նրան, որ մենք ծախսել են 2 հազար դրամ արժողությամբ մի տուփ թուղթ, ապա համաձայն եմ…