News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսի նահանգի բնակիչը չորեքշաբթի կալանավորվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը նյութական օգնություն ցույց տալու փորձի եւ  Instagram հավելվածում Trump Tower աշտարակը պայթեցնելու մտադրությամբ գրառման համար: Այս մասին նշվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում հրապարակաված հաղորդագրությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ YouTube հոսթինգի 20-ամյա Ջոնաթան Սեի աքաունթում ՀԴԲ-ն հայտնաբերել է Սիրիայում պատերազմի քարոզչությամբ լիբանանյան շիա Հըզբոլահ շարժման, Եմենի Անսար Ալահ ապստամբական շարժման տեսանյութ, ինչպես նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնին եւ ԿԺԴՀ-ին աջակցող գրառումներ:

2019 թվականի ապրիլի 20-ին ՀԴԲ-ն Սեին նկատել էր Նյու Յորքում Trump Tower շենքի մոտ: Դրանից անմիջապես հետո Instagram-ի գրառումների համաձայն Սեն անմիջապես իր էջում լուսանկարներ է հրապարակել հետեւյալ գրություններով՝

 «Ես ուզում եմ պայթեցնել Trump Tower-ը» եւ «Պետք է արդյոք ինձ պայթեցնել Trump Tower-ը», - նշվում է գրառման մեջ:

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ Սեին, եթե մեղավոր ճանաչվի ՀԱՄԱՍ շարժմանը նյութական օգնություն ցույց տալու համար, որն ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություն է համարում, առավելագույնը 20 տարի ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք է սպառնում:

ԱՄՆ իշխանությունները կալանավորվածին երկու նման դեպք են մեղսագրում: Անցյալ տարվա դեկտեմբերին Սեն էլեկտրոնային եղանակով 100 դոլար է փոխանցել մի մարդու, որին նա «Իզզեդդին ալ Քասամի բրիգադ» խմբավորման անդամ է համարել, իսկ ապրիլին ցույց է տվել, թե ինչպես է պետք ՀԱՄԱՍ-ին նվիրատվություն փոխանցել բիթքոիններով: Փոխանցման գումարը կազմել է 20 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բերման են ենթարկել մեքենաներից գողություններ կատարողին. Գողացել է մարտկոց ու գազի բալոն
Երկու դեպքով էլ մեկնել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները...
Ոստիկանները հայտնաբերել են խաբեությամբ հափշտակված մասնատված «Մերսեդեսները». Կասկածյալը փորձել է փախչել արտերկիր
Ոստիկանությունում խաբեությամբ «W221» թափքի «Մերսեդս» հափշտակելու վերաբերյալ հաղորդումը միակը չէր...
Ոստիկանությունը 25-ամյա կնոջ սպանության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել
Ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին 25-ամյա աղջկա սպանությունը...
Կոտայքում բախվել են Volkswagen Golf-ն ու բեռնատար ЗИЛ-ը. վերջինս շրջվել է. կան վիրավորներ (ֆոտո)
Որոշ ժամանակ անց ЗИЛ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է եւ նրա համար նորից ժամանել են Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, որոնք նրան տեղափոխել են հիվանդանոց...
Հայաստանում 2004-2014 թվականներին հափշտակվել է 9 մլրդ դոլար. Բաց հասարակություն հիմնադրամների ներկայացուցիչ
Պետք է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի վատ համակարգից նորին փոխակերպումը…
Ժամկետային զինծառայող է մահացել
Հայկ Սուրենի Ալավերդյանը...