News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շուտով կարող է հանդիպում ունենալ ամերիկացի պաշտոնակցի հետ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական իշխանության՝ անունը նշել չցանկացող ներկայացուցչին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով՝ պետությունների ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Օսակայում հունիսի 28-29-ին, G20 գագաթաժողովի շրջանակում։ «Մենք հիմա աշխատում ենք օրացույցի վրա։ Որոշ դրական ազդանշաններ ենք ստանում, բայց ճիշտ ժամանակն առայժմ որոշված չէ,- գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը։- Նրանք նաեւ կարող են հանդիպել Ճապոնիայում, G20-ի շրջանակում»։

«Ինչ վերաբերում է երկկողմ այցին, մենք ճշգրիտ ժամկետ ենք ակնկալում»,- ավելացրել է թուրքական իշխանության ներկայացուցիչը։

Reuters-ը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում վերջին ժամանակներս լարվածություն կա՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ը ակտիվ փորձեր է ձեռնարկում՝ թույլ չտալու, որ Թուրքիան Ս-400-ներ գնի։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն  նախազգուշացրել էր Անկարային, որ այդ համակարգերը գնելու դեպքում ԱՄՆ-ը կարող է Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել