News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունաստանում առաջին դայվինգ պարկը բացվել է զբոսաշրջիկների  շրջանում հայտնի վայրում, հայտնում է Հունաստանի էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ պարկի համար Պելոպոնեսի արեւելքում՝ Հարավային Կինուրիա նահանգում առանձնացվել է ծովային շրջան:

Նրա մակերեսը 1 704 քառակուսի մետր է Արկադիա նահանգի Օրմոս Թիրոսում՝  Արգոլիդի ծոցի առափնյա գյուղում:

Դայվինգ պարկի կառավարումը փոխանցվել է տեղական իշխանություններին:

Շրջանի առանձնացումը որպես ստորջրյա հանգստի գոտի՝ կօգնի երկրում եւ նահանգում զբոսաշրջության զարգացմանը, հատուկ գրավչություն կստեղծի  նրա համար, նշվում է նախարարության հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ