News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երեւանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առեւտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես եւ բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առեւտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։

Օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը 2016-ից 2019 թվականների ընթացքում մուրացկանությամբ եւ փողոցային մանր առեւտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ՝ նրանց կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Բացի այդ՝ նրանցից մեկին հարկադրել են մուրացկանությամբ զբաղվել։ Կինը եւ տղամարդը ամեն օր վերցրել են այդ անձանց վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել մարդու թրաֆիքինգի, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, նյութական օգուտ խոստանալու միջոցով, շահագործման նպատակով հավաքագրելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով եւ հարկադրանքի այլ ձեւերով շահագործման վիճակի մեջ դնելու հատկանիշներով։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աֆղանստանում մահափորձ է կատարվել Վարդակի նահանգապետի նկատմամբ
Աֆղանական 1TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ականապատ մեքենան պայթեցվել է այն պահին, երբ հարեւանությամբ անցնում էր նահանգապետի ավտոշարասյունը…
Հրդեհ՝ Վարդենիս քաղաքում. Մասնակի այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վիկտոր Համբարձումյանի փողոցի վրա գտնվող շինությունում...
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Mercedes-ը բախվել է «07»-ին եւ հայտնվել ջրանցքում
Բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ջրանցքում...
Ռուսաստանում երիտասարդ տղամարդն ինքնասպան է եղել ուղիղ եթերում
«Ես քիչ առաջ խոսել եմ նրա հետ, ու նա ասել է, որ ես տղամարդ չեմ»…
Արտակարգ դեպք Արտաշատում. 35-ամյա տղամարդը գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինել
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում Ոստան գյուղից…
Աղձք գյուղում այրվել է նախկին մշակույթի տան հատակը եւ 6 աթոռ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…