News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիտում որոշում կայացրեց, որով հավանություն տվեց «Նյու Իդա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2,71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին:

Կառավարությունը նաեւ համաձայնություն տվեց Կաթնաղբյուր վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 1,8348 հեկտար մակերեսով, 1761,408 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող և 0,8822 հեկտար մակերեսով, 846,912 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ այս ոշորման ընդունումը բխում է Լոռու մարզի, մասնավորապես Ստեփանավանի տարածաշրջանի բնակչության շահերից, ինչպես նաև Լոռու մարզի, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարից:

«Նյու Իդա» ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, որի համաձայն նախատեսում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և 20-50 նոր աշխատատեղի ստեղծում 5 տարվա ընթացքում: Ներդրումները պետք է կատարվեն 18 ամսվա ընթացքում:

Պապիկյանը նշեց, որ «Նյու Իդա»-ն չինական ընկերություն է եւ նախատեսվում է, որ այն ներդրումներ է բերելու Չինաստանից: Պապիկյանի խոսքով, ընկերությունն արդեն ձեռք է բերել 1,2 հա տարածք, իսկ հարակից 2,7 հա տարածքը գալու է ամբողջացնելու 4 հա տարածքում այդ գործարանի կառուցման համար:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի

համայնքի վարչական տարածքում գտնվող Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով փոխանցել «Նյու Իդա» ՍՊԸ-ին որպես սեփականություն` հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի հրավերով «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան
Օդանավերի արտադրությամբ զբաղվող «Airbus» ընկերությունը խոշորագույն ավիացիոն...
ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկում է գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագիծը
Այս օրենքով ոչ թե գույքահարկի չափ է սահմանվում, այլ գույքի կադաստրային արժեքը մոտարկվում է շուկայականին...
Խորհրդարանական հանձնաժողովում քննարկվում է 2019 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի կատարողականը
Հաշվետվությունը ներկայացնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը…
Պատգամավորները ցանկանում են արգելել ջրառը Սեւանա լճից բացասական հաշվեկշռի առկայության դեպքում
Հայաստանում ցանկանում են լրիվ արգելել ջրառը Սեւանից...
Մթերված 160 հազար տոննա խաղողի մեջ միայն 80 տոնայի դեպքում կա դժգոհություն. Նախարարը կոչ արեց լսել իրար
Հոկտեմբերի 10-ի դրությամբ, ըստ մթերողներից ստացված տվյալների, մոտ 160 հազար տոննա խաղող է մթերվել...
Ներդրումները, այո ցածր են, արդյունքները մեզ չեն բավարարում. Տիգրան Խաչատրյան
Մենք նաեւ չենք համարում, որ 7 տոկոս տնտեսական աճը այն աճն է, որ ՀՀ տնտեսությանը կարող է բնորոշ լինել...
Ամենաշատ