News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple ընկերությունն արդեն  9 տարի անընդմեջ գլխավորում է Forbes-ի վարկածով ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշը, նրա ապրանքանիշի արժեքը գնահատվում է 205.5 մլրդ դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Apple-ն արդեն  9 տարի անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի տարեկան վարկանիշը: Տեխնոհսկայի ապրանքանիշը արժե 205,5 միլիարդ դոլար, ինչը 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ ապրանքանիշի գնահատումը գերազանցել է 200 միլիարդ դոլարը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի Apple-ից առաջատարների հնգյակում ընդգրկվել են տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերություններ՝ Google, Microsoft, Amazon եւ Facebook:

Google ապրանքանիշը գնահատվել է 167,7 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 27 տոկոսով բարձր է: Microsoft ապրանքանիշի արժեքը կազմել է 125.3 միլիարդ դոլար  (+ 20 տոկոս): 2019-ին Amazon-ը հինգերորդ հորիզոնականից բարձրացել է չորրորդը. Forbes-ն ապրանքանիշը գնահատել է 97 մլրդ դոլար, ինչը 37 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:

Միակ ՏՏ ապրանքանիշը, որը վերջին տարում նվազեցրել է արժեքը, դա Facebook-ն է՝ 4-ից տեղափոխվելով 5-րդ տեղ: Տասնյակից միայն այս ապրանքանիշի արժեքը նվազել է 6 տոկոսով՝ մինչեւ 88,9 մլրդ դոլար: Այս տարի Facebook-ում ակտիվ օգտատերերի թիվը հասել է 2.4 մլրդ, սակայն ապրանքանիշի հեղինակությունը տուժել է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ սկանդալների պատճառով:

ՏՏ շուկայի սահմաններից դուրս Coca-Cola-ն ամենաթանկ ապրանքանիշն է, որը գնահատվել է 59,2 մլրդ դոլար (նախորդ տարվա համեմատ 3 տոկոսով ավելի է): Ընդհանուր վարկանիշում Coca-Cola-ն 6-րդ տեղում է:

Վարկանիշում տեղերի մեծ մասը զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները (56 ապրանքանիշ), ցուցակում հաջորդը Գերմանիան է (11 ապրանքանիշ), Ֆրանսիան (7 ապրանքանիշ) եւ Ճապոնիան (6 ապրանքանիշ): Վերջնական վարկանիշում ներառվել են 16 երկրների ապրանքանիշեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Google-ը հավելյալ 1 մլրդ եվրո կներդնի Նիդերլանդներում դատա կենտրոնների կառուցման համար
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ 1,5 մլրդ եվրո կծախսի Էմսհավենում տվյալների մշակման կենտրոնի ընդլայնման համար...
«Նորարարությունն այսօր ամենաթանկ բանն է աշխարհում». Նախարարը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի մասնակիցներին
Եվ այն երկրները, որոնք կարողանում են նորարարական և ինժեներական ընկերությունների ի հայտ գալու և զարգացման համար նորարարության խթանման ճիշտ էկոհամակարգ ստեղծել…
Թեհրանի դեմ կիբեռհարձակումները հաջողությամբ չեն պսակվել. Իրանի իշխանություններ
Հարձակումները հաջողությամբ չեն պսակվել, չնայած [դրանց կազմակերպիչները] շատ ջանք էին ներդրել…
Չինաստանը ստեղծել է աշխարհում առաջին «խելացի» սուպերլցանավը
«Կայչժեն» նավը կառուցվել է Դալյան քաղաքում, այն ունի նորագույն սարքավորում ...
«Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ը կներկայացնի ՀՀ ինժեներական ներուժը. Երեւան են գալու «Nvidia»-ն ու «Nokia»-ն
ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երեւանում եւ Վանաձորում հունիսի...
PicsArt-ը շուտով դեբյուտ կունենա (ֆոտո)
Հայկական տարբերակը կպարունակի ընդհանրություններ և միևնույն ժամանակ կառանձնանա իր յուրահատկություններով...