News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9–րդ դասարանի աշակերտին դեմքի շրջանում, նախնական տվյալով, բռունցքով հարվածել է նույն դպրոցի 9–րդ դասարանցիներից մեկը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրանց խոսքով 15 տարեկան տղան սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ միջադեպի մասնակիցների շրջանակը պարզվել է այդ թվում հարվածողի եւ նյութեր են պատրաստվում։

Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման ամբիոնի վարիչ Աննա Չոբանյանը մեզ հայտնեց, որ տղայի վիճակը համեմատաբար լավ է։

«Տղան ընդունվել էր Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Առաջին օգնությունը ցուցաբերվել է եւ արհեստական շնչառությունով, ուղղաթիռով տեղափոխել են մեր բժշկական կենտրոն։ Մեզ մոտ ախտորոշվել է գանգուղեղային թեթեւ աստիճանի սալջարդ եւ ակնակապիճի ստորին պատի կոտրվածք։ Հիմա արդեն տղային հանել ենք արհեստական շնչառությունից, նա գիտակից է»,– ասաց Չոբանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 22–ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում դպրոցականների միջեւ վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետեւանքով երեխաներից մեկը ծանր մարմնական վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել Երեւան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սևան ճանապարհին «Գազելը» բախվել է խորովածի մանղալին եւ կողաշրջվելով հայտնվել ծառերի մեջ
Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել...
«Գարշահոտությունից հոգնել ենք». Չարբախի բնակիչների բողոքը «Սանիթեքի» դեմ
Շենքից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում «Սանիթեքի» գարաժը…
Իջեւան-Երեւան ճանապարհին Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
Կոտակքի մարզում այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Երևանում 25-ամյա Անին վրաերթի է ենթարկել 20-ամյա Անիին
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց․․․․
Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. Փրկարարները տարհանել են բնակիչներին
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ...
Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ
Վարորդ Ն. Բալայանն աշխատում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղի աշխատակազմի իրավաբանական և զարգացման բաժնի ղեկավար...