News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշվեց բավարարելն ներդրումային ծրագրի շրջանակներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու հայտը:

Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ներկայացված նախագծով ներդրումների ընդահնուր գումարը կկազմի 7,5 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Երեւանում կառուցել ընտանեկան ժամանցի եւ զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ։

Հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի 4,94 մլրդ դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվում է մոտ 1 մլրդ դրամ։ Նախատեսվում է ստեղծել 350 նոր աշախատատեղ, 200 հազար դրամ աշխատավարձով: Տիգրան Խաչատրյանը շփոթվեց եւ աշխատատեղերի թիվ նշեց 350 հազար, ինչին վարչապետն արձագանքեց. «Ո՞ւր էր տենց բան լիներ»:

Քննարկվեց ու հավանության արժանացավ նաեւ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտոնություն տալու հարցը։

Ապրանքնների արժեքը, որից մաքսատուրքից կազատման դիմում է ներկայացված, 4,770 մլրդ դրամ է:

«Պարկ գրուպ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հանգստի կազմակերպման, մասնավորապես, զբոսայգու հիմնադրման համար։

Տիրգան Խաչատրյանը նշեց, որ արդեն հողային աշխատանքներն սկսվել են:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ արձագանքեց, թե ուզում է իմանալ՝ արդյոք զվարճանքի միջոցները մատչելի են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար. «Այս պահին չեմ կարող պատասխանել, բայց վստահ եմ, որ մեր քննարկումները ներդրողի հետ, կունենան դրական արդյունք», - ասաց Տիգրան Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ զվարճանքի միջոցները հասանելի կլինեն բոլոր խմբերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Վերին Լարսում կուտակումների հարցը չի լուծվում. հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է
Դրական տեղաշարժը ո՞րն է, որ 5 օրվա փոխարեն 4 օր ենք հերթի մեջ կանգնո՞ւմ...
Հայաստանում նախատեսվում է իրականացնել քաղաքացիներին բնակմակերեսով ապահովման 3 ծրագիր. պաշտոնյա
Հայաստանում կիրականացվի մարդկանց բնակմակերեսով ապահովման 3 ծրագիր...
2020 թվականից մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի չափը կավելանա. պաշտոնյա
Հայաստանում ավելի շատ երեխաներ ծնվում են քաղաքներում...
ՀՀ բյուջեից ծրագրվում է մոտ 5,3 մլրդ դրամ տրամադրել նպաստի ծախսերի մեծացման համար
«Այսինքն, փաստացի կարող ենք ֆիքսել, որ առաջին երեխայի համար նպաստը կմեծանա 6 անգամ...
Քննարկվել են Հայասատան-Չիլի տնտեսական կապերի խորացման հնարավորությունները
Ռոդրիգո Յանյեսը նշել է, որ պատվիրակության կազմում են թե՛ պետական պաշտոնյաներ և թե՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ...
Էկոնոմիկայի փոխնախարարները ՀԲ թիմի հետ քննարկել են միջազգային դոնորների համայնքի հետ համագործակցության ձեւաչափը
Վարոս Սիմոնյանը ներկայացրել է «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաջընթացը եւ ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր...