News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց բավարարել «Ջերմուկ գրուպ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը. Նա նշեց, որ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 363 մլն դրամի ներդրումներ: Ներկայումս ընկերությունում առկա են 385 աշխատատեղ՝ 180-200 հազար դրամ աշխատավարձով: Նախատեսվում է ստեղծել նոր 13 աշխատատեղ՝ 350 հազար դրամ աշխատավարձով: Մաքքսատուրքից ազատման գումարը կազմում է 34,3 մլն դրամ, որից պետական բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 419 հազար դրամ: Այս ընկերությունը 2018-ին պետական բյուջե է վճարել 1,262 մլրդ դրամի հարկեր»,-ասաց նախարարը:

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ բավարարեց նաեւ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան մեկ դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Այս տարվա մայիսին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,3 տոկոս. արտահանումն աճել է 11,7 տոկոսով
Հատկանշական է հատկապես արտահանման եւ ներմուծման ցուցանիշները…
Չորս տարի առանց բիզնեսի. ՀՀ ՀՊ ղեկավարն իր ձեռներեցային գործունեության մասին
Ժամանակին զբաղվել եմ բիզնեսով, ասել է Լեւոն Յոլյանը...
ՀՀ Հաշվեքննիչ պալատի հաշվետվություններով արդեն հարուցվել են մի քանի քրեական գործեր
Հաշվեքննիչ պալատի հաշվետվություններով հարուցվել են քրեական գործեր...
Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը. Կողմ էր միայն «Իմ քայլը»
Նախագծով նախատեսվում է շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել մինչեւ 115 մլն դրամ...
ՀՀ խորհրդարանի նախագահը պատգամավորների դատին է ներկայացրել իր օրինագիծը
Օրինագիծը վերաբերում է Ազգային ժողովի լիազորությունների ընդլայնմանը...