News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց Սիս գյուղի ճանապարհի վերաբերյալ երեխաների բողոքին, որի տեսանյութը լայն տարածում էր գտել:

«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց ու գնաց»: Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ իրենք ասֆալտը կանեն. «Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնելու միջոցով անել, որպեսզի արագանա պրոցեսը»։

Հարցին արձագանքեց նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ սրանից հետո ՀՀ բոլոր երեխաները կիմանան՝ խնդիրը բարձրաձայնելու ճիշտ ձեւը որն է: Վարչապետն, իր հերթին,  կատակեց. «Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, բայց գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպական դատարանը Գերմանիային արգելել է արասահմանցիների համար վճարովի ավտոուղի կառուցել
Եվրադատարանի վերջնական որոշումը բոլորի համար անակնկալ էր, քանի որ այն ավելի վաղ աջակցել էր Գերմանիայի այս նախագծին…
Հայտարարվել են Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի ճանապարհների վերականգնման մրցույթներ
Հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ եւ ռեսուրսներ…
Պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման արժեքը կազմել է 6 մլրդ դրամ. նախարար
«Դուք գիտեք, որ վարչապետի հանձնարարականով այդ նպատակի համար ֆինանսական միջոցներն այս տարի ավելացվել են, իսկ հաջորդ տարի...
Փոխնախարար Բագրատ Բադալյանը ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ»-ի հեռանկարները
Բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը...
Հայաստանում շահագործման է հանձնվել Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոմայրուղու 38,5 կմ երկարությամբ հատվածը. նախարար
Սա բավականին բարձրորակ, լայն ճանապարհ է՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությամբ…
Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթեւեկությունը. Ծառեր են հատելու
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը…