News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Իմքայլականների «բարեփոխումների» մասին որոշումները անմիջականորեն կապվում են Քոչարյանի գործի հետ: Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը։

«Երեկվանից տարածվում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ձայնագրությունը, որտեղ քննարկվում է Սահմանադրական դատարանը եւ Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու հարցը: Դրան հաջորդեցին իմքայլականների իրարամերժ հերքումներն ու հաստատումները: Որոշ պատգամավորներ հերքեցին, մյուսները հատատեցին, որ օրակարգում ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն ցրելու հարցն էր:

Իրականում մենք գործ ունենք շատ վտանգավոր միջադեպի հետ, շատ վտանգավոր նախադեպի հետ։

Ժամանակագրական առումով այս նիստը, այս ձայնագրությունը հաջորդեց դատարանի կողմից Քոչարյանի գործը կասեցնելուն եւ Սահմանադրական դատարան ուղարկելուն: Այստեղից պարզ երեւում է, որ իմքայլականների «բարեփոխումների» մասին որոշումները անմիջականորեն կապվում են Քոչարյանի գործի հետ: Դատարանը կալանքի մասին որոշում է տալիս, ուրեմն դատարաններին ձեռք տալ պետք չէ, կալանքի մասին որոշումը փոխում է, ուրեմն դատարանների աշխատանքները պետք է կազմալուծել, շատ արագ անցնել վեթինգի ու ներգործության այլ միջոցների, ինչպես նաեւ ցրել ԲԴԽ-ն:

Անկեղծ ասած, այս մարմինն այնպես չէ, որ փայլուն իրականացնում է իր առաքելությունը, բայց գոյություն ունեն իրավական երաշխիքներ եւ դրանք անտեսելը կամ խախտելը պարզապես անթույլատրելի է: Եվ եթե նպատակը չլիներ բոլոր մարմիններին դարձնել իշխանության կամակատար, ապա դատաիրավական համակարգի բարեփոխումները, որոնք կարվեին բացառապես սահմանադրական ճանապարհով, կլուծեին նաեւ ԲԴԽ-ի արդյունավետության խնդիրը: Բայց կարծես նպատակն ամենեւին էլ համակարգի առողջացումը չէ, այլ այս անգամ այս իշխանության կցորդը դարձնելն է:

Հիմա հերթը նաեւ ՍԴ-ինն է: Գործը գտնվում է ՍԴ-ում, ուրեմն շատ արագ պետք է ՍԴ-ն ցրել: Սա պարզապես լուրջ սպառնալիք է իշխող ուժի կողմից: Այստեղ կարող է խոսք գնալ սահմանդրական կարգի տապալման կամ այդպիսի ծրագրի մշակման մասին։ Այս հայտարարությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, քանի որ հակաիրավական եւ հակասահմանադրական բովանդակություն ունեն:

ՀՀ Սահմանադրությունը եւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը սահմանում են դատավորի անփոփոխելիության, անձեռնմխելիության երաշխիքներ: Եվ այսպիսի քննարկումներն արդեն իսկ ճնշում են այս մարմինների նկատմամբ: Այդպիսի հակասահմանադրական որոշում կայացնելու դեպքում մեր երկիրը շատ երկար ժամանակ պետք է փորձի վերականգնել իր միջազգային հեղինակությունը, շատ երկար պետք է համոզի օտարերկյա ներդնողներին, որ իրենց հանդեպ եւս չեն կայացվելու հակաօրինական որոշումներ», նշել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել. դեռ». Սամվել Ֆարմանյան
Առաջին հայացքից, մի շա՜տ սովորական գրառում ու ուղերձ այն մասին, որ մեր օրերում քննիչները, ոստիկաններն ու դատախազները կրակն են ընկել վերեւից թելադրված «գործ կարելու» քաղաքական...
Մեր երկիրն ընկել է անհայրենիք, անհավատ եւ որեւէ սրբություն չունեցողների ձեռքը. Արա Վարդանյան
Դուք հասկանում եք, որ ներքաշելով մեր երեխաներին եւ ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաեւ հենց ձեր երեխաներին եւ ծնողներին…
«Ժողովուրդ». Իմքայլականները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ․ նիստը լարված մթնոլորտում է անցել
Ներկա փոքրաթիվ պատգամավորների մեծ մասն ընդունել է, որ ծխելը վատ բան է, բայց միաժամանակ հակադրվողներ են եղել...
«Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ
Բացարձա՛կ. ամեն բան խիստ օրինական էր...
«Ժամանակ». Երիտասարդ դատավորները լքում են դատական համակարգը. ավելի «անշառ» գործ են ուզում
Նրանք բոլորը պատրաստվում են զբաղվել...
«Հրապարակ». Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը
Սակայն մեր զրույցից րոպեներ անց Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց...
Ամենաշատ