News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիտում որոշում կայացվեց «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները եւ ծախսերը 7,4 մլրդ դրամով եւ դրանք ուղղել Ճանապարհաշինարարական ծրագրերին: Այս միջոցները առաջացել են 2019 թվականի բյուջեի գերակատարման արդյունքում:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ դրա արդյունքում 12 ճանապարհներին կիրականացվեն 78,59 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ եւ շուրջ 20 կմ հիմնանորոգման աշխատանքներ:

Փաշինյանը հավելեց, որ փաստորեն այս տարվա համար նախատեսված 320 կմ ճանապարհի հիմնանորոգման համար ֆինանսավորման հետ կապված խնդիր չկա, մնում է, որ ամեն ինչ արվի որակով եւ ժամանակին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ այս 320 կմ ճանապարհներին պետք է ավելացնել «Հյուսիս Հարավը», նաեւ սուբվենցիոն ծրագրերով համայնքային ճանապարհների կառուցումը:

Հարցին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Պարզվում է՝ Հայաստանում կա որակյալ նախագծողների խնդիր: Այսինքն մարդիկ բերում են նախագծերը, ինչպես նախկինում են բերել, բայց երբ ուզում ես լուրջ վերաբերվել այդ նախագծերին, պարզվում է՝ այդ նախագիծը ընդհանրապես պիտանի չէ որեւէ բանի: Պարզվում է՝ ՀՀ-ում չկան որակյալ ճանապարհային նորոգման աշխատանքներ իրականացնող ընկերություններ: Պարզվում է՝ մեզ մոտ կան մրցույթ հաղթելու մեջ մասնագիտացած ընկերություններ, որոնք ի վիճակի չեն այդ խնդիրները կատարել: Ենթադրում եմ՝ ինչ-որ սխեմաներ գործել են, բայց անընդհատ այդ խնդիրներին ենք բախվել:  Մի լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոս համապատասանում է, մեկը ասում է՝ չի համապատասխանում»:

Փաշինյանը հավելեց նաեւ, որ 35 միլիոն դոլար հատկացնում են ճանապարհաշինարարությանը եւ ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ են, որ կարողնալո՞ւ են այդ գումարը ծախսել եւ ունենալ ճանապարհ:

«Ամեն անգամ մենք մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք: «Սեւ ցուցակի» ընկերությունների թիվն ավելանում է, «սպիտակ ցուցակի» ընկերությունների թիվը՝ այնքան էլ չէ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մ6-ի՝ Ալավերդու տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները
Կապալառու կազմակերպության կողմից շինտեղամասում նաեւ աշխատանքներ են տարվում՝ մինչեւ տարեվերջ Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող...
Աշտարակ- Եղվարդ ճանապարհահատվածում իրականացվում են հիմանանորոգման աշխատանքներ. Ճանապարհը երկկողմանի փակ է
Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով…
Պապիկյանը հետեւել է 384․3 կմ երկարությամբ Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի շինաշխատանքներին
Խնդրահարույց տեղամասերում կապալառուների հետ քննարկվել են հնարավոր օպերատիվ լուծումները եւ առաջիկա անելիքները…
Հանրապետության 230կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ասֆալտապատումն ավարտված է. ՏԿԵ
Մնաց 100կմ` նախատեսվող 330կմ-ից…
«Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները մեկնարկել են. ավարտը՝ 15 ամիս անց
Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվեց, որ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կարեւոր ծրագիր է թե՜ Կայունացման եւ զարգացման եվրասիական...
Աբխազիայի միջով երկաթուղու բացման հարց է հասունանում. փորձագետ
Նրա խոսքով՝ անհնար ոչինչ չկա...
Ամենաշատ