News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Կառավարության դիմաց այսօր՝ մայիսի 23-ին, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Պետական վերահսկողության ծառայության լրատվական բաժնի նախկին պատասխանատու Զարուհի Մեջլումյանը բողոքի ցույց էր անում մի քանի տասնյակ քաղաքացիների հետ։ Նրանք պահանջում էին արդարադատություն իրականացնել եւ Մհեր Ենոքյանին ազատություն վերադարձի որեւէ մեխանիզմի կիրառել:

Զարուհի Մեջլումյանը նշեց, որ Հայաստանի տարբեր մարզերից Մհեր Ենոքյանի ազատ արձակման պահանջով հավաքվել է 5000 ստորագրահավաք։

Ստորագրությունները ցուցարարները փոխանցեցին վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Տպել