News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի հետ ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, որեւէ խնդիր չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում իրեն համարում են արեւմտյան գործիչ եւ չեն ընդունում, քանի որ տարիներ առաջ մասնակցել է հակառուսական ակցիաների։

«Այդ հարցը, կարծում եմ, մոտ մեկ տարվա հնության հարց է, հայ–ռուսական հարաբերություններում ես որեւէ խնդիր չեմ տեսնում, իմ մակարդակով մենք ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, ունեցել ենք արդեն 3 հանդիպում, շուտով՝ հունիսի 18-ին կհանդիպենք Ռուսաստանում, նաեւ երեւի Պատրուշեւի այց կլինի Հայաստան, այդ հարցը բանակցությունների մեջ է, հետագայում կհստակեցնենք»,–նշեց նա։

Լրագրղնի հարցին՝ նախկինում խնդի՞ր եղել է Ռուսաստանի հետ, քանի որ ինքը հակապուտինյան ակցիաներ է արել, պաստառներ է պահել, Ախ քարտուղարը հակադարձեց լրագրողին.  «Դուք սուտ եք ասում։ Սա շահարկվում է, բազմիցս սրան հստակ պատասխան տրվել է։ Եթե դուք կբերեք եւ ցույց կտաք, որ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, կշարունակենք խոսակցությունը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև…
Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում. Հայկ Մարությանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում է
Կարեւորելով Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը գործընկերային հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման հարցում…
Հայ-ռուսական հարաբերությունները եւ ղարաբաղյան խնդիրը չեն որոշվում իշխանությանը գտնվող անձերով. Ալ. Իսկանդարյան
«Դրա վառ օրինակն այն է, որ լինելով ընդդմիություն, Փաշինյանը դեմ էր ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությանը, մինչդեռ իշխանության գտնվելով, նա...
«Ժամանակ». Մշուշոտ հեռանկար. Արա Աբրահամյանը խորհրդաժողով է կազմակերպում
Դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի Արա Աբրահամյանը սփյուռքի զարգացման հեռանկար ասելով...
Ռուսական կողմը պատրաստ է աջակցել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը. Անդրեյ Բաբկո
Նրա խոսքով՝ տուրիզմի զարգացումը կարեւոր է Հայաստանի եւ նրա տնտեսության համար...
Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ…