News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքները։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերս Ադրբեջանում իրականացվող ֆլեշմեբերն ու Շուշին գրավելու մասին հայտարարությունները որքանով են վտանգավոր։

«Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երեւանում, բայց իրականում նա առաջին գիծ գալով փախուստի էր դիմել մեր զինվորների կողմից վերահսկողության տակ հայտնվելուց  հետո»,– հայտնեց նա։

Խոսելով ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նա ասաց, որ այդպիսով հնարավորություն կտրվի անցյալում առաջ եկած խնդիրները լուծել.  «Մինչեւ Ապրիլյան պատերազմը ընդհանուր առմամբ  պատկերացում կար, որ գոնե անվտանգության հարցում մենք մեծ խնդիրներ չունենք, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ունենք լուրջ խնդիրներ եւ հենց հանձնաժողովի քննությունը հնարավորություն կտա բարձրացնել բոլոր խնդիրները, որոնք եղել են այս ժամանակ, լուծում տալ այդ խնդիրներին եւ որ այլեւս չհայտնվենք այդպիսի իրավիճակում»։

Հարցին՝ ի՞նչ զգացողություններ ուներ, երբ Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառմանը կանգնած էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, որին մեկ տարի առաջ մերժում էր, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ես նրա կողքին չէի կանգնած, միջոցառում էր, որին 2-ս էլ ներկա էինք, բնականաբար զգացողություններն ոչ ստանդարտ էին»։

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ