News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Դատարանները շրջափակելու ակցիային հաջորդած միջազգային արձագանքները հիմնականում դրական են եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ միջազգային հետևանքներ կարող է ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարնները շրջափակելու ակցիան։

«Հայաստանում դեռեւս անցած տարի մայիսին սկսված հեղոփոխությունը մտել է արդեն 3-րդ փուլ, քանի որ առաջին փուլով գործադիրում հեղափոխություն տեղի ունեցավ, 2-րդ փուլով օրենսդիրում եւ փորձը ցույց է տալիս, որ 3-րդ փուլի անհրաժեշտություն կա։ Կարծում եմ՝ ակցիան ծառայել է իր նպատակին, ավելի ակտիվ խոսակցություններ են սկսվել այս ոլորտումյ բարեփոխումներ կատարելու»,– նշեց նա։

Դիտարկմանը, թե ոչ մի դատավոր մինչ այս պահը դեռ հրաժարական չի տվել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դա չի չափվում դատավորների հրաժարականով, հիմնական նպատակն այն չէր, որ դատավորները հրաժարական տան, նպատակը ոլորտում բարեփոխումներ կատարելն է»։

Ախ քարտուղարը դրական է համարում նաև միջազգային հանրության արձագանքը, որ այդ բարեփոխումներին կաջակցեն ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ ֆինանսական առումով.  «Ես հաջողված եմ համարում»։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակել էին հանրապետության բոլոր մուտքերն ու ելքերը։ Մի շարք հասրաակական կազմակերպություններ, կուսակցություններ՝ այդ թվում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն դատապարտեցին այդ ակցիան՝ դատական իշխանության ճնշում եւ միջամտություն այն համարելով, իսկ ԵԽԽՎ–ն ու Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը մտահոգություն են հայտնել այս կոչի առնչությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել