News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական Քարդիֆ քաղաքում տղամարդը կնոջն է վերադարձրել դրամապանակը, որը նրա մոտից գողացել էին 10 տարի առաջ, հայտնում է Daily Mail-ը:

2009 թվականին այդ ժամանակ 18-ամյա Բեքա Միլսոմին կողոպտել էին. նրա մեքենան ջարդել էին, մինչ նա զբոսնում էր շան հետ, ավտոմեքնայի միջից հանել էին դրամապանակը, իսկ տեղի ունեցողի ականատեսին չէր հաջողվել գողին կանգնեցնել: Նա հույս չուներ, որ երբեւէ իրեն կվերադարձնեն գողացվածը:

10 տարի հետո կինը ծանրոց է ստացել, որն ուղարկվել էր նրա հոր հասցեով: Դրա մեջ էին գողացված դրամապանակը եւ փաստաթղթերը: Դրանց կից գրություն կար, որում ոմն Ջորջ պատմում էր, որ Միլսոմի իրերը գտել է Քարդիֆի հյուսիսում բուսականությունից տարածքը մաքրելու աշխատանքներ կատարելիս: Անծանոթը կատակել է, որ նրա զեղչի քարտերը, հնարավոր է, այլեւս չեն գործում:

«Սա ինձ ստիպում է մտածել, որ աշխարհում լավ մարդիկ կան: Իմ բախտն այնքան բերել է դրամապանակը վարդարձնելու հարցում: Հուսով եմ, որ հաջողությունն ինձ չի լքի»,- խոստովանել է Միլսոմը: Նա հույս ունի գտնել Ջորջին եւ նրան շնորհակալություն հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ