News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարությունն  իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում հաստատեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:

Հարցը ներկայացրեց Կառավարության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը:

Նա նշեց, որ հայեցակարգը նպատակ ունի ոլորտային կադաստրների մեկտեղման եւ ապակենտրոն վարման միասնական պետական համակարգ. «Այն ամրագրված է նաեւ կառավարության ծրագրում, ինչպես նաեւ հանդիսանանալու է տնտեսական հեղափոխության ու թվայնացման օրակարգի փոխգործելիության հիմնարար գործիքներից մեկը: Ինտեգրված կադաստրային համակարգը անշարժ գույքի կադաստրային քարտեզն է»,-ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծման եւ ներդրման նպատակն է ՀՀ-ի, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաեւ առանձին ճյուղերի կառավարման խնդիրների լուծման ժամանակ կառավարման մարմիններին տարաբնույթ, սակայն համակարգված տարածական տեղեկատվություն տրամադրելը, որը թույլ կտա իրականացնել իրավիճակի համալիր եւ համաժամանակյա վերլուծություն:

«Հանրապետության բնական եւ տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող եւ ամբողջական տեղեկատվություն Հայաստանի, նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի եւ բնական ռեսուրսների մասին, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող տարածքների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտի, բնակչության տեղաբաշխման, անշարժ գույքի որակական, քանակական տվյալների, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի եւ ենթակառուցվածքների այլ տարրերի ու էկոլոգիական վիճակի մասին:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով Կոմիտեն նախատեսել է մի շարք միջոցառումներ, որոնց շնորհիվ հիմք կդրվի առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրին, կստեղծվեն ՀՀ ամբողջ տարածքի oդալուսանկարները (օրթոֆոտոհատակագծերի պիկսելի չափը երկրի մակերեւույթի վրա՝ 20 սմ ճշտությամբ),  կճշտվի եւ ավարտին կհասցվի Հայաստանի քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքը, կստեղծվի ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգ։ Ըստ այդմ՝ Կոմիտեն ի զորու կլինի բոլոր ոլորտների տեղեկատվական շտեմարանները ապահովել տարածական հիմքով եւ գրանցվող տվյալների ծածկագրման, պահպանման եւ օգտագործման տրամադրելու մեթոդաբանական  համակարգով։

Նախագծին բացարձակ համաձայն չէր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը. «Անշարժ գույքի կադաստրի վարման նպատակը անշարժ գույքի առկայության եւ դրա նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու քղաքացիներին, իրավաբանական անձանց անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն է:

Այն, ինչ մեր կոլեգան թվարկեց, բոլորը Քաղաքաշինության կոմիտեի գործառույթներն են: Մենք այդ գործառույթները չենք կարողանում իրականացնել մի պարզ պատճառով, մենք չունենք կադաստր, որի վրա այդ տեղեկատվությունը նստացնենք: Հիմա մեր կոլեգան փոխանակ զբաղվի իր անմիջական գործով, մտնում է ուրիշ գերատեսչությունների դաշտ: Պարոն Ավինյան, մենք այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք, բայց չգիտես ինչու այսօր էլի այս հարցը հայտնվեց օրակարգում»,-ասաց Վերմիշյանը

Նիկոլ Փաշինյանը առաջարկեց մի քիչ ավելի կոռեկտ արտահայտվել. «Այս հարցը երկու անգամ նախարարական կոմիտեով անցել է: Եթե անցել է եւ նախարարական կոմիտեի անդամներից որեւէ մեկը դեմ չի արտահայտվել, պետք է դա ի գիտություն ընդունենք»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստովանեց, որ Վերմիշյանի ասածում ճշմարտություն կա, կադաստրային քարտեզի հետ կապված խնդիր կա. «Այնումաենայինվ ես կողմ եմ նախաձեռնողականությանը: Կադաստրի կոմիտեն իր նախաձեռնությունն է ներկայացրել: Քաղաքաշինական կադաստրը շարունակելու է վարել քաղաքաշինության կոմիտեն: Թե որ սերվերների վրա ենք պահելու, դա չի էականը: Որ մեռյալ տեղից առաջ ենք շարժվում, դրական է»:

Վարչապետն առաջարկեց այսօր ընդունել որոշումը, հետո իր մոտ խորհրդակցություն անցկացնել. «որ ես հասկանամ մինչեւ վերջին դետալը, թե որնէ  հակասության պատճառը: Եթե պարզվի, որ պետք է այլ ճանապարհով գնալ, կգնանք այլ ճանապարհով, մեր ձեռքն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ