News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում կստեղծվի փաստաբանական հիմնադրամ անվճարունակ քաղաքացիների համար։ Համապատասխան օրինագիծը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մայիսի 23-ին արժանացել է հավանության խորհրդարանի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է, որ վերջին ժամանակներս երկրում նկատվել է հանցավորության աճ, համապատասխանաբար ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնք դիմում են հանրային պաշտպանների օգնությանը, բայց գերծանրաբեռնվածությունը կարող է անդրադառնալ նրանց մատուցած ծառայությունների որակի վրա։ Նրա խոսքով՝ կառավարությունն առաջարկում է ստեղծել հիմնադրամ՝ բաղկացած փաստաբաններից, որոնք, հասարակական պաշտպաններ չհանդիսանալով, նվազագույն գումարով կվարեն գործեր, որոնք ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանա իրականացնել հանրային պաշտպանները։

Նախագծի համաձայն, որը ներկայացրել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը, Փաստաբանների պալատի նախագահը կկարողանա աշխատանքային պայմանագիր կնքել փաստաբանի հետ, որը Պալատի անդամ չէ։ «Նա ազատ կմնա քննիչի հետ շփումներից, եւ Փաստաբանների պալատը կերաշխավորի նրա ամենամսյա աշխատավարձը։ Հիմնադրամում ներգրավված փաստաբաններին կվճարվի նվազագույն աշխատավարձ երկրի բյուջեից կատարած աշխատանքի դիմաց։ Դա կթեթեւացնի հանրային պաշտպանների աշխատանքը, եւ նրանց մատուցած ծառայությունների որակը չի տուժի»,- հավաստիացրել է Արտակ Ասատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ