News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Էրեբունի վարչականի ղեկավար Արման Աբրահամյանն անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում առվի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով մի քանի տների՝ ջրում հայտնվելու խնդրին: Աբրահամյանի մեկնաբանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 23-ին, ժամը 06։30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է՝ պատճառը կոյուղագծի և անձրևատար համակարգի բացակայությունն է:

Վարչական շրջանը իր լիազորության շրջանակում, համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ, փորձում է ներդնել հնարավոր բոլոր միջոցները խնդիրը լուծելու համար: Անձամբ պարբերաբար հանդիպել եմ բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը: Խնդրի մասնակի լուծման համար հայտարարել ենք մրցույթ, որտեղ շահող է ճանաչվել «Էլիտ Էսվե» ընկերությունը: Այն Մուշավան թաղամասում այսուհետ կիրականացնի թաղամասով անցնող առվից տիղմի մաքրման աշխատանքներ, որի համար նախատեսված է տրամադրել շուրջ 920000 հազար դրամ գումար: Աշխատանքները կիրականցվեն համապատասխան մեքենաներով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 06։30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է եւ լցվել մի քանի բակեր ու տներ։

Երեւանի Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ (ֆոտո)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Մանրամասներ սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից. Ցմահ են տալու
Տվյալ դեպքում 16 տարեկան տղան, որ կրակել է ոստիկանին, ցմահ կալանքի տակ է մնալու…
Փղի եւ կոկորդիլոսի միջեւ կատաղի մարտն ավարտվել է երկու կենդանիների մահով
Դեպքը տեղի է ունեցել Զամբիայի Հարավային Լուանգվա ազգային պարկում...
Ավտովթար՝ Գորիս-Կապան ճանապարհին․կա վիրավոր
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները․․․․
Հրդեհ՝ Մարգահովիտ գյուղի մոտ․1 տոննա խոտով բարձված բեռնատարն ամբողջությամբ այրվել է
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 18:55-ին․․․
Խոշոր վթար Արմավիրի մարզում. բախվել են զինծառայողների մեքենաներ. կան վիրավորներ
Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Land Rover մակնիշի 55 XX 090 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍZ 633 համարանիշի ավտոմեքենաները…
Խոշոր ավտովթար Երեւանում. մեքենաներից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր
«Գրանդ Սպորտ»-ի մոտ, բախվել են Mustang մակնիշի 36 LT 732 համարանիշի, ВАЗ 2104 մակնիշի 35 AV 281 համարանիշի և Toyota Camry մակնիշի 88 ТX 988 համարանիշի ավտոմեքենաները…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ