News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեյսմոլոգների տեղեկություններով՝ Մահորի կղզու արեւելյան ափի մոտ հայտնվել է նախկինում անհայտ ստորջրյա հրաբուխ, որն ակտիվություն է դրսեւորում, փոխանցում է Planet-today-ը: 

Առաջին նշանները նկատվել են 2018 թվականի նոյեմբերին եւ անդրադարձել են Երկրի ամբողջ տարածքի վրա: Այդ ժամանակ գիտնականները գրանցել էին որոշակի երկարությամբ եւ պարբերականությամբ սեյսմիկ ալիքներ:

Ըստ GPS ցուցանիշների՝ նշվել է, որ Մահորը սկզբունքորեն աննշան ժամանակի ընթացքում տեղադրությունը մի փոքր փոխել է եւ իր նախորդ դիրքից 60 միլիմետր դեպի արեւելք, 30 միլիմետր էլ ավելի հարավ տեղաշարժվել: Այդ ժամանակ գիտնականները ենթադրել էին, որ անմիջապես կղզու տակ տեղի է ունեցել մագմայի ահռելի պահուստարանի դատարկում:

Եվ արդեն այս տարվա մարտին գիտնականների տեսությունը մասամբ հաստատվել է: Կղզին սկսել է իջնել ամսական 1 սմ արագությամբ, ինչը համապատասխանում է մագմայի շարժման ուղղությանը:

Արշիպելագի շրջակայքում հատակի շտապ հետազոտությունը ցույց է տվել ակտիվ ստորգետնյա հրաբուխի առկայություն՝ մոտ 5 կմ տրամագծով եւ ծովի հատակի մակարդակի համեմատությամբ մոտ 800 մետր բարձրությամբ:

Ընդ որում՝ սեյսմոլոգները համոզված պնդում են, որ դեռեւս կես տարի առաջ այս շրջանում ոչ մի նման բան չի եղել:

Ներկայումս Ֆրանսիայի իշխանությունները իր այս անդրծովյան տարածքից բնակիչների տարհանման ծրագիր է մշակում, քանի որ միանգամայն հնարավոր է այն բանի հավանականությունը, որ կղզին կարող է փլուզվել կամ ջրասույզ լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ