News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունում խախտումների մասին Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությունը կրում է պոպուլիստական բնույթ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերահսկվող օբյեկտին պարտավոր էին ներկայացնել տեղեկանք ավարտից հետո։ Ես կոռեկտ չէի համարում նման արտահայտություն այս փուլում, սակայն դեռ չավարտած փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել որեւէ անձանց, մինչդեռ տեղեկանք ներկայացնելուց հետո վերահսկվողը պետք է կարծիք ներկայացներ, այս ամենից հետո ՊՎԾ մասին օրենքի համաձայն պաշտոնակատարը պետք է ՀՀ վարչապետին ներկայացներ իր հայտնաբերած խախտումը, նոր ՀՀ վարչապետը կորոշեր, որ կառույցը կզբաղվի այդ խախտումով, ոչ թե ինքը շտապեր, չհիմնավորված մեղադրանքներ ներկայացներ»,–նշեց նա։

Ոստիկանապետը կարծում է՝ ՊՎԾ այդ քայլը միգուցե դիլետանտություն էր. «Ես ասում եմ՝ չկա եւ չի կարող լինել նման բան։ Ոստիկանությունը գործում է թափանցիկ եւ անհիմն եմ համարում նման խոսակցությունները։ Խոսքը այստեղ գնում է պետհամարանիշների մասին, ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, եթե ցանկացել է պետական սեփականություն առարկան  էլ ավելի պաշտպանված լինելու համար հավելյալ լոգոներ դնել, որ կեղծիքներ չլինեն, քանի որ շատ կեղծիքներ են լինում վերջերս։ Գումարած դրան 10 տարի եւ ավելի մեկ կազմակերպություն է մասնակցել, իսկ ես աջակցել եմ, որ մեկ այլ կազմակերպություն եւս մասնակցի եւ այդ հաղթած ռուսական կազմակերպության բողոքի հիման վրա է վարչապետը հանձնարարել ուսումնասիրություն կազմակերպել»։

Հարցին՝ իսկ ոստիկանապետը կարող էր աջակցել որեւէ ընկերության, նա պատասխանեց.  «Աջակցությունը եղել է նրանով, որ նա հանդիպում է ցանկացել ոստիկանապետի հետ, ես ընդունել եմ՝ չիմանալով ինքը ով է, ռուսական կողմի մասին է խոսքը, ինքն ասաց, որ տարիներ շարունակ դռները փակ են եղել իր առաջ, ես ասացի խնդրեմ, ով է ձեզ արգելել, իմ համար անհասկանալի է դա»։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ոստիկանությունում խախտումներ է արձանագրել: Ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ