News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի պատժամիջոցները Huawei-ի դեմ «վտանգավոր նախադեպ» են եւ հակասում են միջազգային բիզնես-ընկերակցության արժեքներին։ Հինգշաբթի Պոտսդամում նման կարծիք է հայտնել չինական ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Հու Հոուկունը Պոտսդամի համալսարանի կազմակերպած կոնֆերանսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով DPA-ին։

«ԱՄՆ կառավարությունը Huawei-ի դեմ անարդարացի սահմանափակումներ է մտցնում անհիմն մեղադրանքների հիման վրա»,- նշել է մենեջերը։ «Ով գիտի, թե որը կլինի հաջորդ քայլը, եթե նման գործողությունները շարունակվեն»,- հարցրել է նա։

«Վաղը դա կարող է վերաբերել ձեր ընկերությանը եւ սպառողին»,- ասել է Հու Հոուկունը։ Նա ողջունել է, որ Գերմանիան եւ եվրոպական պետությունները չեն հետեւել ԱՄՆ օրինակին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են ընկերությունների անվտանգության եւ անկախ ստուգման հստակ չափորոշիչներ։

Մայիսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է մտցրել օտարերկրյա սպառնալիքներից ԱՄՆ տեղեկատվա-հաղորդակցային ենթակառուցվածքի պաշտպանության համար։ Այդ առիթով ԱՄՆ առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը մտցրել է ազգային անվտանգությանն սպառնացող ընկերությունների սեւ ցուցակ։

Ինչպես հայտնի դարձավ մայիսի 19-ին, ամերիկյան Google ընկերությունը Huawei-ին զրկել է Android բջջային օպերացիոն համակարգի թարմացումների հասանելիությունից, որով հագեցած են նրա արտադրության սմարթֆոնները։ Մայիսի 20-ին առեւտրի նախարարությունը Huawei-ին ժամանակավոր գլխավոր արտոնագիր է տվել 90 օրով, որը վերականգնում է ցանցերի սպասարկման նրա իրավունքը՝ թարմացնելու ծրագրային ապահովումը ԱՄՆ-ում օգտագործվող նրա բջջային սարքերի համար։ Google-ը հայտարարել է, որ ծրագրային ապահովման թարմացումը, այդ թվում՝ անվտանգության համակարգերինը, չինական Huawei ընկերության սարքերի համար հասանելի կլինի առաջիկա 90 օրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ