News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը:

Նշենք, որ արդեն երկար ժամանակ է, որ իշխանությունները փորձում են հասնել ռեկտորի պաշտոնանկությանը: ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստում չէր հաջողվել հասնել ռեկտորի պաշտոնանկությանը:

Ավելի ուշ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւս հայտնել էր, որ հորդորել է Արամ Սիմոնյանին հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ