News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Այս հայտնագործության շնորհիվ երկրում կգործի վայրի բնության հետազոտության նոր ծրագիր:

Ավստրալիայի հյուսիսի միջատները հետազոտող Ստեֆանի Օբերպրիելերը հանգել է այն եզրակացության, որ տարածաշրջանում բնակվում են բզեզների, ճանճերի եւ սարդերի հարյուրավոր տեսակներ, որոնք նախկինում չեն ուսումնասիրվել եւ միջատաբանների կողմից չեն նկարագրվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վայրի բնության հետազոտության ժամանակ հաճախ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են կենդանիների եւ թռչունների վրա, չնայած միջատները ընդհանրապես շրջակա միջավայրի առողջության եւ կայունության գործում վճռորոշ նշանակություն ունեն: Իսկ Ավստրալիայի հյուսիսային շրջանները առավել քիչ ուսումնասիրված վայր են, սա հատկապես վերաբերում է հատուկ պահպանվող գոտիներին՝ «Կակադու» եւ «Նիթմիլուկ» ազգային արգելոցներին, որտեղ միջատների եւ սարդերի շուրջ 75 տոկոսը ընդհանրապես նախկինում երբեք չի հայտնվել գիտնականների տեսադաշտում»,- նշում է Օբերպրիելերը:

Հետազոտողի խոսքով՝ իր հայտնագործությունը առանձնահատուկ նշանակություն ունի հենց հիմա, երբ ամբողջ աշխարհի բնապահպանները նշում են, որ Երկրի վրա միջատները սպառնալից արագությամբ են ոչնչանում: Օբերպրիելերը հիմա իր գլխավոր խնդիրն է համարում Հյուսիսային տարածքի ազգային արգելոցներում միջատների եւ սարդերի ուսումնասիրման ու պաշտպանության ազգային ծրագրի իրականացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
8-ամյա տղան 313 կգ կշռող վագրային շնաձուկ է բռնել
Ջեյդեն Միլաուրոն ձուկ է որսացել իր հոր՝ Ջոնոթանի եւ Port Hacking Game ձկնորսային ակումբի այլ անդամների հետ...
Թաիլանդի հարավում կոյուղուց դուրս են բերել 4-մետրանոց թագավորական կոբրա (ֆոտո)
Օձը 4 մետրից ավելի երկարություն ուներ, կշռում էր 15 կգ եւ Թաիլանդում գտնվածների թվում մեծությամբ երրորդն էր…
«Սիրո գերիները» շարունակում են տանջվել. Այստեղ նաեւ առյուծ կա, որի փախուստը բացառված չէ (ֆոտո)
Արմավիրի «մասնավոր կենդանաբանական այգում» նաեւ 4 գորշ արջ կա, որոնցից երկուսը դեռ ձագ են...
Երկրագնդի վրա յուրաքանչյուր հինգերորդ կենդանու կարելի է գնել կամ վաճառել
Բնակության վայրի կորուստը, կլիմայի աղտոտվածությունը եւ փոփոխությունը բնության վրա բացասաբար են ազդում, սակայն կենդանիների առեւտուրը կարգավորվում է պահանջարկով եւ առաջարկով․․․
Կենդանապաշտպանը կոչ է անում լսել փորձագետներին, այլապես հանցագործություններն առկախ կմնան
Հարցազրույց կենդանապաշտպան Լալա Պողոսյանի հետ...
TripAdvisor- ը բոյկոտել է դելֆինների եւ կետերի մասնակցությամբ շոուները
Որոշ զվարճանքի ջրային զբոսայգիներ հետեւել են նոր կանոնին, ինչպես, օրինակ, Բալտիմորում Ազգային ակվարիումը…
Ամենաշատ