News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես իմ եղբորորդու հետ չեմ շփվում, մինչեւ ինքն իր անմեղությունը չապացուցի։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Տեղեկացված չեմ, թե ինչ կարգավիճակ ունի իմ եբորորդին։

Եղբորս ընտանիքի հետ շփվում եմ, բայց իր հետ չեմ շփվում, քանի որ ասել եմ՝ մինչ դու չապացուցես քո անմեղությունը, դու իրավունք չունես ինձ հետ շփվելու։ Քանի որ առաջին օրվանից անցել է 5 տարի, առաջին օրվանից ինքը ինձ վստահեցնում է, որ ինքը չի եւ ինքը ունի բավարար ապացույցներ, որ կարող է իր անմեղությունն ապացուցել։ Այո, ինքը եղել է կռվի մասնակից, բայց ինքը չի եղել դանակահարողը»,– նշեց նա։

Օսիպյանը, սակայն, կասկածելի է համարում, որ Սմբուլ Հովհաննիսյանը իր որդուն դեպքից անմիջապես հետո ուղարկել է արտասահման. «Խնդրում եմ ինձ բացատրեք՝ եթե դու չես, ապա ինչու 2-3 ժամ անց դու քո որդուն տանում ես, Հայաստանից ճանապարհում ես։

Ոստիկանապետը պնդեց՝ չի խառնվի գործին, սակայն վստահ է՝ Սեդրակ Օսիպյանը իր անմեղությունը կապացուցի.  «Որպես ոստիկանապետ, բարձրաստիճան սպա՝ ես այս գործին չեմ խառնվում, առնչություն չունեմ, սա իրեն պատիժ, մինչեւ ինքը չապացուցի իր անմեղությունը։ Վստահ եմ, որ ինքը կապացուցի իր անմեղությունը, ինքը ունի ձայնագրություններ»։

Իսկ Սամվել Հովհաննիսյանի պնդումներին, թե Վալերի Օսիպյանի դեմ ձայնագրություն ունի, Օսիպյանը ասաց. «Այդ ձայնագրությունից ես տեղյակ եմ, ես հորդորում եմ այնտեղ իր ընկերոջը, որ ինքը ճիշտը պատմի, որ մասնակից է եղել այդ դեպքին։ Եթե ինքը իմ դեմ լուրջ բան ունանար, այս 5 տարվա ընթացքում ներկայացրած կլիներ»։

Հիշեցնենք, որ 5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետեւանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ եւ իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։

Վալերի Օսիպյանը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո երկրի երկրի ոստիկանապետ նշանակեց, առայսօր հերքում է այս պնդումները:

2014-ին Սմբուլ Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, բայց Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այն՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Տարիներ առաջ գործով տուժող ճանաչված դանակահարված Վանուշ Ալեքսանյանն ու նրա եղբայրը՝ Վիգեն Ալեքսանյանը գործի վերաբացումից հետո արդեն մեղադրյալի կագավիճակ ունեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ